Վերգինե Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերգինե Հայրապետյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1910(1910-12-02) (113 տարեկան)
ԾննդավայրԱխալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի և ուսուցչուհի

Վերգինե Հովհաննեսի Հայրապետյան (դեկտեմբերի 2, 1910(1910-12-02), Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ նկարչուհի, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ[1], ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերգինե Հայրապետյանը ծնվել է 1910 թվականի դեկտեմբերի 2-ին, Ախալքալաքում։ 1926 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Նախնական մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի գեղարվեստական տեխնիկումում։ 1932 թվականից ուսումը շարունակել է Լենինգրադի գեղարվեստական ակադեմիայում, որն էլ ավարտել է 1940 թվականին։ Որպես մասնագիտական առարկաների ուսուցչուհի 1940 թվականից աշխատանքի է անցել Երևանի գեղարվեստական ուսոումնարանում։

Ունեցել է անհատական ցուցահանդեսն[3]։

Մահացել է 1987 թվականին։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի լեռներում»
  • «Սևան»
  • «Բյուրական»
  • «Աշուն»
  • «Սպիտակ վարդեր»
  • «Երաժշտության դաս»
  • «Պիոներուհին»
  • «Արագած»
  • «Լեռնային բնանկար»[4]
  • Նատյուրմորդ[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Айрапетян Вергине Оганесовна
  2. «Вергине Оганесовна Айрапетян - Биография художника, известные произведения, выставки». Artchive. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  3. Ստեփանյան Գառնիկ։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Բ, Ժ-Մ։ Երևան։ Սովետական գրող։ 1981, էջ 134
  4. «Հայրապետյան Վերգինե Հովհաննեսի | Լեռնային բնանկար - Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  5. «Айрапетян Вергине Оганесовна». www.artalliance-gallery.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.