Վարդուհի Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդուհի Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 4, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Վարդուհի Մովսեսի Գևորգյան (հունվարի 4, 1963, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազատամարտիկ, բուժքույր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Ստեփանակերտի բուժքույրական դասընթացները (1990)։ 1995-1996 թվականներին՝ Ստեփանակերտի օդանավակայանի զինվորական բժշկական ծառայության բուժքույր։ 1989-1994 թվականին Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի կամավորական ջոկատի հետ մասնակցել է ԼՂՀ Ասկերանի (Փառովս), Աղդամի, Մարտակերտի (Կիչան, Ղազանչի, Զլդրան, Կարմիրավան և այլն), Լաչինի, Քարվաճառի, Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ ԼՂԻՄ մարզխորհրդի պատգամավոր (1987-1991)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |