Վասիլի Կուզնեցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կուզնեցով (այլ կիրառումներ)

Վասիլի Կուզնեցով Վասիլևիչ (հունվարի 31, (փետրվարի 13), 1901 - հունիսի 5, 1990), խորհրդային պետական ու հասարակական գործիչ, դիվանագետ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1971 թվական)։

ՍՄԿԿ անդամ 1927 թվականից։ 1926 թվականին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1927-1931 թվականներին և 1933-1937 թվականներին աշխատել է մետալուրգիական գործարաններում, 1931-1933 թվականներին արտասահմանում ուսումնասիրել է մետալուրգիական գործը։ 1940-1943 թվալաններին եղել է ԽՍՀՄ Պետպլանի նախագահի տեղակալ, 1944—1953 թվականներիին՝ ՀԱՍԿԽ-ի նախագահ, 1953-1955 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի մինիստրի տեղակալ, 1955-1977 թվականնեին՝ առաջին տեղակալ։ 1979 թվականի մարտից՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի առաջին տեղակալ։ ԽՍԿԿ XIX-XXII համագումարների պատգամավոր, 1952 թվականից՝ ՍՄԿԿ ԿԿ-ի անդամ, 1952-1953 թվականներին՝ ԿԿ-ի նախագահության անդամ։ 1977 թվականիցից՝ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամության թեկնածու։ ԽՍՀՄ II—X գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941 թվական)։ Պարգևատրվել է Լենինի 5 և երեք այլ շքանշաններով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png