Վասիլի Լազարև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Լազարև (այլ կիրառումներ) 
Picto infobox astronaut.png
Վասիլի Լազարև
Васи́лий Григо́рьевич Ла́зарев
Lazarev 1.jpg
Վասիլի Լազարև
Բնօրինակ անուն ազգանուն Васи́лий Григо́рьевич Ла́зарев
Ի ծնե Վասիլի Գրիգորի Լազարև
Պետություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մասնագիտություն տիեզերագնաց-օդաչու
Զինվորական կոչում Գնդապետ (1973 թ.)
ԽՍՀՄ Ռազմածովային ուժեր ՌԾՈւ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Առաքելություն «Սոյուզ-12», «Սոյուզ-18a»
Տիեզերքում անցկացրած ժամանակը 1 օր,
23 ժամ,
15 րոպե
Ծնվել է 1928 թ., փետրվարի 23 (1928-02-23)
Ծննդավայր գ. Պորոշինո, Ալթայ,
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մահացել է դեկտեմբերի 31, 1990 (62 տարեկան)
Մահվան վայրը Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Պարգևներ Խորհրդային Միության հերոս

Լենինի շքանշան Լենինի շքանշան «1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» «ԽՍՀՄ զինված ուժերի 40 տարին» «ԽՍՀՄ զինված ուժերի 50 տարին» Հոբելյանան մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի 70 տարին» «Անբասիր ծառայության համար» «Անբասիր ծառայության համար» «Անբասիր ծառայության համար»

«ԽՍՀՄ Տիեզերագնաց-օդաչու»

Վասիլի Գրիգորի Լազարև (փետրվարի 23 1928 թ. – դեկտեմբերի 31 1990 թ.), խորհրդային տիեզերագնաց, Սովետական Միության հերոս 1973 թ., գնդապետ (1973 թ. հոկտեմբերի 1-ից)։

Թռիչքները[խմբագրել]

  • Առաջին տիեզերական թռիչքը կատարել է «Սոյուզ-12» տիեզերանավով, 1973 թվականի սեպտեմբերի 27- ից 29- ը, Օլեգ Մակարովի հետ։ Թռիչքը տևել է 1 օր 13 ժամ 14 րոպե 32 վայրկյան։ Թռիչքի հաջող ավարտից հետո Վասիլի Լազարևին շնորհվեց գնդապետի զինվորական կոչում, Սովետական Միության հերոսի պատվավոր կոչում և Լենինի շքանշան, ինչպես նաև ԽՍՀՄ Տիեզերագնաց-օդաչուի պատվավոր կոչումը (3- րդ կարգի տիեզերագնաց-օդաչու)։
  • Երկրորդ թռիչքը 1975 թվականի ապրիլի 5-ին, Օլեգ Մակարովի հետ։ Թռիչքը տևել է 21 րոպե 27 վայրկյան։ Կրող հրթիռի վթարի պատճառով տիեզերանավը երկրի մակերևույթից հեռացավ ընդամենը 192 կմ, տիեզերագնացները փրկվեցին հակավթարային սիստեմի միջոցով։ Վայրէջքի ժամանակ տիեզերագնացները մեծ գերբեռնվածության տակ էին, մոտ երկու տասնյակ g։ Վայրէջք կատարեցին Ալթայի լեռներում, որտեղ և նրանց գտան փրկարարները մեկ օր անց։ Ցուցաբերած հերոսության համար Վասիլի Լազարևը պարգևատրվեց երկրորդ Լենինի շքանշանով։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել]

1966-1980 թվականներին մասնակցել է մի շարք տիեզերական ծրագրերի և թռիչքների նախապատրաստմանը։ Եղել է մի շարք տիեզերական թռիչքների փոխարինող կազմերում և որպես տիեզերանավի հրամանատար։ 1985 թվականի նոեմբերի 27-ից զորացրվել է և հանվել տիեզերագնացների խմբից առողջական վիճակի պատճառով։ Զորացրվելուց հետո աշխատել է Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների պատրաստման կենտրոնում և միաժամանակ «Գիտելիք» ընկերությունում։

Ողբերգական մահը[խմբագրել]

Մահացել է թունավորումից՝ 1990 թվականի դեկտեմբերի 31-ին անորակ սպիրտային խմիչք օգտագործելու հետևանքով։ Թաղված է Մոսկվայի Շչոլկովո շրջանի Լեոնիխա գյուղում։

Արտաքին հղումներ[խմբագրել]