Վան-Վասպուրականի հերոսամարտը - 75 (ժողովածու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վան-Վասպուրականի հերոսամարտը - 75
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր127
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակման տարեթիվ1990

Վան-Վասպուրականի հերոսամարտը - 75, ժողովածու, որը հավաստի տեղեկություններ է տալիս 1915 թվականի գարնան-ամռան ամիսների ճակատագրական իրադարձությունների մասին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի գարնանամուտին Թուրքիայում իշխող ոճրագործ պարագլուխները, օգտվելով համաշխարհային պատերազմի ընձեռած պատեհ առիթից, որոշում ընդունեցին հայերի զանգվածային տեղահանության անվան տակ բնաջնջել հայ բնակչությանը, որպեսզի մի անգամ ընդմիշտ վերջ տրվի հայկական հարցին։

Հայոց ազատամարտի և հերոսական խոյանքի գագաթները եղան ոչ միայն Վանի, Շատախի, Արջակի, Փեսանդաշտի, այլ նաև Մուշի, Սասունի, Ուրֆայի, Շապին-Գարահիսարի, Մուսա լեռան և այլ վայրերում օրհասական կռվի ելած հայ զանգվածների՝ օսմանյան զորքերի և ջարդարար ամբոխի դեմ մղած ինքնապաշտպանական մարտերը։ Սակայն իր մասշտաբներով և բախտորոշ հետևանքներով ապրիլ-մայիս ամիսներին Վանում մղած հերոսամարտը մեր ժողովրդի պատմական ճակատագրում առանցքային նշանակություն ունեցավ[1]։

Գիրքը նվիրված է 1915 թվականի ապրիլ-մայիս ամիսներին թուրք ջարդարարների դեմ Վան-Վասպուրականի հայության մղած հերոսամարտի 75- ամյակին։ Հրատարակվող հոդվածների հեղինակները ինքնապաշտպանական մարտերի անմիջական մասնակիցներն ու ղեկավարներն են եղել, որոնք կռիվների մանրամասները գրի են առել հերոսամարտի օրերին և հետագայում շարադրել պատմությունը, օգտագործելով նաև ինքնապաշտպանության զինվորական մարմիններ, այդ օրերին հրապարակած կոչերն ու հրահանգները և այլ պատմական հավաստի ու արժանահավատ փաստաթղթեր։

  • Առաջաբան (Հ. Դ. Փափազյան)
  • Վասպուրականի հերոսամարտը, 1915 թ. ապրիլի 7 (20) (Ա. Փոխարյան)
  • Վան-քաղաքամեջի հերոսամարտը (Հ. Կոսոյան)
  • Ինքնապաշտպանության կռիվներն Արճակի շրջանում և Թիմարում (Ա. Փոխարյան)
  • Հայոց ձորի ինքնապաշտպանության կռիվները (Հ. Մուտոյան)
  • Հերոսամարտ Շատախում և Փեսանդաշտում (Ս. Մեսրոբյան)
  • Ինքնապաշտպանությունը Լեռնապարի հարավարևմտյան գավառներում (Ա. Աբրահամյան)
  • Վանի հայկական ժամանակավոր կառավարություն (Օ. Միթարյան)
  • Զինվորական մարմնի կոչեր և հրահանգներ
  • Նահատակներ (Հ. Կուլօղլյան)
  • Վասպուրկանի իշխանությունը (Ա. Մաքսապետյան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]