Վաղարշապատի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշապատի օր

Ամսաթիվհոկտեմբերի 8
Տոնվում էՀայաստանում
սկսած2008
ՀաստատվածՎաղարշապատի համայնքապետարան
Անվանված էՎաղարշապատ
ԿապվածՎաղարշապատ

Վաղարշապատի օր (նաև՝ Էջմիածնի օր), տոն, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքին[1][2]։ Սահմանվել է 2008 թվականին՝ Վաղարշապատի քաղաքապետի որոշմամբ[1]։ Նշվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 8-ին[1][2]։ Այդ օրը Վաղարշապատ քաղաքում նշվում է մեծ տոնակատարությամբ[1]։ Տոնական միջոցառումները մեկնարկում են հոկտեմբերի 6-ին՝ հիմք ընդունելով 405 թվականին տառերի մուտքն Էջմիածին ու այդ առիթով եռօրյա տոնակատարություն անցկացնելը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշապատը Հայաստանում մեծությամբ 4-րդ քաղաքն է[1]։ Մինչև Վաղարշապատ կոչվելը քաղաքն անվանվել է Վարդգեսավան, իսկ դրանից առաջ Արտիմեդ[1]։ Միջին դարերում, մասնավորապես, միջնադարում Վաղարշապատը մերթընդմերթ կոչվել է նաև Էջմիածին, որը համանուն վանական համալիրի անվանումն է[1]։ 1945 թվականին քաղաքը վերանվանվել է Էջմիածին, և այդ անուն է կրել մինչև 1992 թվականը, երբ նորից վերանվանվել է Վաղարշապատ[1]։

Հոկտեմբերի 8-ի տոնական միջոցառումները մեկնարկում են քայլերթով, որը սկիզբ է առնում Սուրբ Հռիփսիմե եկեղեցու դիմացից՝ շարժվելով դեպի Կոմիտասի անվան հրապարակ[1]։ Քայլերթին մասնակցում են քաղաքի բնակչությունը[1]։ Օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են տարբեր միջոցառումները, որոնք իրենց տրամաբանական ավարտն են ստանում հրապարակում անցկացվող համերգային ծրագրով[1]։

«Տարին քեզ համար ակնթարթ է, հազարամյա քաղաք» խորագիրն է ունեցել 2014 թվականի տոնակատարությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Էջմիածինն այսօր տոնում է քաղաքի 2699-րդ ամյակը». artsakhpress.am. 2014 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 9-ին.
  2. 2,0 2,1 «Էջմիածնի օր». ejmiatsin.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 9-ին.