Վահե Ղազարյան (լրագրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Ղազարյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 20, 1976(1976-05-20) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունպրոդյուսեր
ԱշխատավայրԿենտրոն և Արմենիա TV

Վահե Ալբերտի Ղազարյան (մայիսի 20, 1976(1976-05-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ ու վարող, «Առաջին ալիք» ընկերության գլխավոր տնօրեն, «01-99» և «Հատուկ Դեպքեր» հաղորդաշարերի պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1976 թ. մայիսի 20-ին, Երևանում։ 1993 թ. ավարտել է Երևանի Կամոյի անվան թիվ 76 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետ։ Զբաղվել է լրագրողական և հասարակական գործունեությամբ։ 2001 թ. ավարտել է «Հեռուստառադիո» դպրոցը։ Ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ Արժանացել է Հայաստանի ոստիկանության և ԱԻՆ մեդալների, ոստիկանության պատվոգրի։ «Անալիտիկ» կենտրոնի վարկածով ճանաչվել է «2013 թ.-ի լավագույն լրագրող» կոչմանը։ «Լրագրության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար» 2018-ին նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ[1] պարգևատրել Երախտագիտության մեդալով։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-05 թթ վարել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրը, ինչպես նաև «Մետաստազ» հաղորդումը։ 2006-08 թթ եղել է «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ղեկավարը և վարել «Հարթակ» հաղորդաշարը։ 2008-09 թթ եղել է «Արմենակոբ» հեռուստաընկերության փոխտնօրենը, 2009-10 թթ՝ Ա-ԹիՎի հեռուստաընկերության գլխավոր տնօրենը։ 2010-11 թթ զբաղեցրել է «Արմենիա» հեռուստաընկերության[2] «Ժամը» լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը, իսկ 2012 թ-ից «Սուր անկյուն»[3] հաղորդաշարի հեղինակն ու վարողն է։ «Առաջին ալիք» ընկերության գլխավոր տնօրենն է։ «01-99» և «Հատուկ Դեպքեր»[4] հաղորդաշարերի պրոդյուսերն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի նախագահի հրամանագիրը Վահե Ղազարյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին».
  2. «Արմենիա հեռուստաընկերություն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  3. ««Սուր անկյուն» հաղորդաշար». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  4. ««Հատուկ Դեպքեր»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]