Jump to content

Վահե Ավետյանի մահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վահե Ավետյանի մահըից)
Վահե Ավետյանի մահ
ԹվականՀունիսի 29, 2012 (2012-06-29)
Ժամանակ18:15
ՎայրԿենտրոնական զինվորական հոսպիտալ, Երևան
ՊատճառԳանգուղեղի վնասվածք, կոմա
Հուղարկավորություն2012 թ․-ի Հուլիսի 2
ՄեղադրանքՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետեր, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր, 118-րդ հոդված[1]

Վահե Գառնիկի Ավետյան (օգոստոսի 2, 1979(1979-08-02) - հունիսի 29, 2012(2012-06-29)), հայ ռազմական բժիշկ, Հայաստանի զինված ուժերի բուժծառայության մայոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Ավետյանը կրթությունը ստացել է Երևանի պետական բժշկական համալսարանում, մասնագիտությամբ քիթ-կոկորդ-ականջաբան էր, 2004 թվականից ծառայում էր Հայաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում[2]։

Սպանությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեճը և նախընթաց պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2012 թ. հունիսի 17-ի երեկոյան մի խումբ բժիշկներ, այդ թվում՝ Վահե Ավետյանը, քաղաքացիական հագուստով այցելում են գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան։ Ժամը 23։00-ի սահմաններում Ավետյանի և մատուցողի միջև վիճաբանություն է սկսվում, որի պատճառը Ավետյանի սպորտային համազգեստ կրելն էր։ Չնայած Ավետյանն ու իր ընկերները կատարել էին մատուցողի՝ հագուստը փոխելու պահանջը՝ վիճաբանությունը շարունակվել է[3], որի ժամանակ մատուցողը բռունքով հարվածել է[4]։ Հարվածից հետո վիճաբանությանը միացել են ռեստորանի գործավարներն ու անվտանգության աշխատակիցները։ Ռազմական բուժծառայողներ Վահե Ավետյանը, Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը դաժան ծեծի են ենթարկվել[5]։ Ավելի ուշ Վահե Ավետյանը և Արտակ Բայադյանը անգիտակից վիճակում տեղափոխվել են հիվանդանոց[6]։
  • Հունիսի 18-ին՝ ժամը 3։00-ի սահմաններում, Ավետյանը ենթարկվել է գանգուղեղային վիրահատության։
  • Երկրորդ վիրահատությունից հետո՝ հունիսի 29-ին` ժամը 18։15-ի սահմաններում, կոմայից դուրս չգալով` մահացել է[7][8][9]։

Քրեական գործ և հանրային արձագանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքի քննությունը սկզբում անցկացնում է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը[10],, ապա գործն ուղարկվում է Ոստիկանության քննչական ծառայություն, ոստիկանությունը տարածում է հայտարարություն[11]։ Քրեական գործը հարուցվում է ՔՕ 112 հոդվածի 1-ին մասով՝

«Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ... պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»[1]։

Ձերբակալվում են 7 անձ, և մեղադրանք է առաջադրվում 6 հոգու[4]։ Հետագայում մեղադրանքը վերաորակավորվում է՝ ՔՕ 112 հոդվածի 2 մասի 6-րդ և 14-րդ կետերով՝

«Դիտավորությամբ առողջության ը ծանր վնաս պատճառելը... մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից... անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով»[1], 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 118-րդ հոդվածով և առաջադրվում է 6 կալանավորվածներին[12]։

Հասարակական ալիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահե Ավետյանի հուղարկավորությունը

Կատարված դեպքի և Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ հանրային ու քաղաքական մարմինները մեղադրական հայտարարություններ են անում։

Ավետյանի մահից հետո հայտարարություններ են տարածում 3 քաղաքական կուսակցություն[14][15][16]։

  • Հունիսի 30-ին ռեստորանի մոտ մի քանի հարյուր մասնակիցներ մոմավառություն են կազմակերպում Ավետյանի հիշատակին[17]։ Լոս Անջելեսում` ՀՀ հյուպատոսարանի մոտ, նույն օրը տեղի է ունենում բողոքի ակցիա[18][19]։
  • Հուլիսի 1-ի առավոտյան պաշտպանության նախարարության պաշտոնատար փոխգնդապետ «Հարսնաքար» է տանում պայթուցիկ զինամթերք և սպառնում պայթեցնել ռեստորանը[20][21]։ Այդ քայլը հետո որակվում է վրիժառություն և ինքնադատաստանի փորձ[22]։ Հուլիսի 1-ին կատարվում են բողոքի ցույցեր ՀՀ նախագահի նստավայրի, գլխավոր դատախազության շենքերի առջև[23]։

Երթեր ու ցույցեր են տեղի ունենում նաև հուղարկավորության օրը[24]։

  • Հուլիսի 2-ին տեղի ունեցավ Վահե Ավետյանի հուղարկավորությունը, որի կազմակերպման համար ստեղծվել էր հանրային հանձնաժողով[25]։

Նույն օրը Զորի Բալայանը հրապարակում է հոսպիտալում Ավետյանին արված այցերի իր հուշագրությունը[26]։ Հուլիսի 3-ի երեկոյան Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց պատգամավորի իր պաշտոնից հրաժարվելու մասին՝ իրեն վերագրելով Ավետյանի մահվան բարոյական պատասխանատվությունը[27]։

  • Հուլիսի 4-ին 4 ոչկոալիցիոն կուսակցություններ դիմում են ԱԺ նախագահին՝ գործը քննողների հետ ԱԺ-ում պաշտոնական հանդիպում կազմակերպելու համար[28]։
  • Հուլիսի 9-ին ԱԺ նախագահը մերժում է դիմումը[29]։

Բողոքի ելույթ տեղի ունեցավ նաև Ավետյանի մահվան 40-րդ օրը։

  • Օգոստոսի 8-ին մոմավառություն է կազմակերպվում «Հարսնաքար» ռեստորանի մոտ, երթ է արվում Երևանի Ավան թաղամասում[30]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «ՀՀ քրեական օրենսգիրք։ Հատուկ մաս։ Յոթերորդ բաժին». ՀՀ դատախազություն.
  2. «Օտորինոլարինգոլոգներ (ԼՕՌ) - Ավետյան Վահե Գառնիկի». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «Վահեի գերեզմանին անծանոթը ծնկաչոք մինչև վերջ հող է լցրել». Առավոտ. 2012 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 2-ին.
  4. 4,0 4,1 (29.06.12)։ ««Հարսնաքարի» գործով նախաքննությունը շարունակվում է»։ ՀՀ ոստիկանության շաբաթաթերթ։ Վերցված՝ 2012 թ․ հուլիսի 1։(չաշխատող հղում)
  5. «5 ձերբակալվածներին ձեռնաշղթաներով տեղափոխել են Քննչական գլխավոր վարչություն».
  6. «Ծեծել են ոչ թե 2, այլ` 3 բժշկի». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «Վահեի գլխուղեղում նոր հեմատոմա է առաջացել». Առավոտ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «Լա՛վ, էլ մի խփեք». Հայկական ժամանակ.
  9. «Մահացել է Վահե Ավետյանը». Առավոտ.(չաշխատող հղում)
  10. «Ծեծկռտուքի գործը կքննի ՊՆ քննչական ծառայությունը».
  11. «ՀՀ ոստիկանության հայտարարությունը».(չաշխատող հղում)
  12. ««Հարսնաքարի» գործով նոր մեղադրանքներ». 2012 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.(չաշխատող հղում)
  13. «Հայրապետյանը դատապարտում է «Հարսնաքար»-ի միջադեպը». 2012 թ․ հունիսի 19.
  14. «ՀՅԴ-ն Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ իշխանություններից պահանջում է». 2012 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  15. «Կոնգրեսի հայտարարությունը Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ». 2012 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  16. «Դատապարտում ենք և պահանջում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.
  17. «Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառությունը սկսվել է». 2012 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  18. «Լոս Անջելես քաղաքում բողոքի ակցիան մեկնարկեց». 2012 թ․ հուլիսի 1.
  19. «Լոս Անջելեսի հայերը հարգեցին Վահե Ավետյանի հիշատակը». Երկիր.(չաշխատող հղում)
  20. «ՊՆ փոխգնդապետը փորձել է պայթեցնել «Հարսնաքար»-ը». 2012 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  21. «Բանակի փոխգնդապետը ցանկացել է պայթեցնել «Հարսնաքարը»». 2012 թ․ հուլիսի 1.
  22. «Որքան վատ երևույթ է բռունցքով հարց լուծելը, ոչ պակաս վատ է վենդետան. ՀՀԿ մամուլի խոսնակ». 2012 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  23. (հուլիսի 3, 2012)։ «ՀՀ քաղաքացին ընդունել է մարտահրավերը»։ Հայկական ժամանակ։
  24. «Երթ Վահե Ավետյանի հուղարկավորությունից հետո».
  25. «Վահե Ավետյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր». 2012 թ․ հուլիսի 2.(չաշխատող հղում)
  26. Զորի Բալայան. «Հատուցումը որպես Աստծո պատիժ». Արմենպրես.
  27. «Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից». 2012 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  28. «Վայրագությունը կուսակցական պատկանելություն չի ճանաչում. Էդուարդ Շարմազանով». Արմենպրես. 2012 թ․ հուլիսի 4.
  29. «ԱԺ նախագահը ձեռնպահ կմնա «Հարսնաքար»-ի միջադեպի գործի շուրջ ընթացող նախաքննության միջամտությունից». 2012 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  30. «Մեկնարկեց երթը Ռուբեն Հայրապետյանի առանձնատան ուղղությամբ». 1in.am. 2012 թ․ օգոստոսի 8.