Սպորտային կոստյում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Astore» ապրանքանիշի սպորտային կոստյումի տաբատ:

Սպորտային կոստյում, տաբատից և պիջակից կազմված սպորտային հագուստ։ Այն հիմնականում հագնում են մարզիչները և խաղացողները խաղի մեկնարկից առաջ կամ հետո։

Սպորտային կոստյումներն ի հայտ են եկել 1980-ականների վերջերին և այդ թվականներին բավականին հայտնի դարձան հիփ-հոփ և բրեքդենս պարողների շրջանում։[1]

Այս տեսակի կոստյումներ արտադրող ամենահայտնի ընկերություններն են՝ Adidas-ը և Nike-ը։

Հարմարավետություն[խմբագրել]

Սպորտային կոստյումներն իրենց հարմարավետության շնորհիվ հաճախ դիտվում են որպես սպորտով զբաղվելու ամենահարմար հագուստը։ Կոստյումի տաբատը սովորաբար ունենում է մի փոքր ավելի լայն նստատեղ, քանի որ ազատ շարժում կատարելու համար այն ավելի նպատակահարմար է։ Սպորտային կոստյումները չեն ունենում կոճակներ և ելնելով նաև հիգիենայի կանոններից՝ ունեն քրտինքը կլանող հատկություն։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Commons-logo.svg