Վալերի Կիպելով
Վալերի Կիպելով | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հուլիսի 12, 1958 (65 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ժանրեր | մետալ, հարդ ռոք |
Մասնագիտություն | երգիչ և կոմպոզիտոր |
Երգչաձայն | լիրիկական տենոր |
Գործիքներ | վոկալ և բայան |
Գործունեություն | 1979–ներկա |
Լեյբլ | Nikitin |
Կապված | Արիա Կիպելով |
Կայք | www.kipelov.ru |
Ստորագրություն | |
Valery Kipelov Վիքիպահեստում |
Վալերի Ալեքսանդրովիչ Կիպելով (ռուս.՝ Валерий Александрович Кипелов, հուլիսի 12, 1958, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ռոք-երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր։ Հայտնի է որպես «Արիա» մետալ-խմբի վոկալիստ, որի կազմում է եղել 17 տարի՝ 1985-ից մինչ 2002 թվականներին։ 2002 թվականից ղեկավարում է սեփական՝ «Կիպելով» ռոք-խումբը։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնողները - Հայրը՝ Ալեքսանդր Սեմյոնի Կիպելով, մայրը՝ Եկատերինա Իվանի Կիպելովա։ Վալերի Կիպելովը ամուսնացել է 1978 թ. մայիսի 12-ին, կնոջ անունը Գալինա է (ծնվ. 1960 թ. մայիսի 9-ին)[1]։ Ունի երկու երեխա՝ Ժաննա (ծնվ. 1980 թ., մասնագիտությամբ դիրիժոր) և Ալեքսանդր (ծնվ. 1989 թ., մասնագիտությամբ թավջութակահար)։ Նաև ունի երկու թոռնիկ՝ Անաստասիա Կոմարովա (ծնվ. 2001 թ.) և Սոնյա (ծնվ. 2009 թ.)[2]։
Վալերի Կիպելովը իրեն համարում է քրիստոնյա, կնքվել է Ռուս ուղղափառ եկեղեցում[3]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Խումբ | Ալբոմ |
---|---|---|
1985 | Արիա | Мания величия |
1986 | Արիա | С кем ты? |
1987 | Արիա | Герой асфальта |
1989 | Արիա | Игра с огнём |
1991 | Արիա | Кровь за кровь |
1995 | Արիա | Ночь короче дня |
1997 | Սերգեյ Մավրինի հետ | Смутное время |
1998 | Արիա | Генератор зла |
1999 | Արիա | Tribute to Harley-Davidson |
2001 | Արիա | Химера |
2001 | Արիա | Tribute to Harley-Davidson II |
2003 | Կիպելով | Путь наверх |
2005 | Կիպելով | Реки времён |
2011 | Կիպելով | Жить вопреки |
Ծանուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Валерий Кипелов жену нашел в родном дворе Արխիվացված 2009-01-26 Wayback Machine(ռուս.)
- ↑ Валерий Кипелов: "Я пел на свадьбах песни «Песняров»(չաշխատող հղում)(ռուս.)
- ↑ Валерий Кипелов: «Себя считаю крещёным и православным» Արխիվացված 2013-08-06 Wayback Machine(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Կիպելով» հոդվածին։ |
|