Վալերի Բորզով
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Բորզով (ռուսերեն` Вале́рий Фили́ппович Борзо́в, 1949, հոկտեմբերի 20), ուկրաինացի մարզիկ, վազորդ (սպրինտեր)։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն (1972)։ Եղել է Ուկրաինայի սպորտի նախարար, պետական ռադայի պատգամավոր։ Ծավալում է նաև գիտական և հասարակական գործունեություն։ Հանդիսանում է Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիրը։[1]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 12։