Վազգեն Բաբայանը ծնվել է 1931 թվականի հունվարի 25-ին, Նյուզգեր (այժմ՝ Նուկզար, Ադրբեջանի Շամխորի շրջան) գյուղում։ 1954 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1957-1960 թվականներին աշխատել է Շամխորի ոռոգման մեքենայացման կայանի փորձարար-մեխանիկական լաբորատորիայի վարիչ, 1960-2003 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտում, 1972-2003 թվականներին՝ լեռնային երկրագործության քարքարոտ և աղուտ հողերի մեքենայացման բաժնի վարիչ, 1981-1993 թվականներին, միաժամանակ՝ «Հայգյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ[2]։
Աշխատանքները վերաբերում են քարքարոտ և աղուտ հողերի յուրացման մեքենաների համալիրի մշակման, լեռնային երկրագործության մեքենայացման խնդիրներին։ Ստեղծված մեքենաները (քարհավաք ԿՈւՄ-1, 2, ՍԿՆ-3, 2, քարհավաք և քարջարդ ԿԴԿ-50 և այլ) ներդրվել են արտադրության մեջ (խՍՀՄ-ում և Կուբայում)։