Սևագիր:Աբու Յուսուֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբու Յուսուֆ
Ծնվել է731 թվական
ԾննդավայրՔուֆա
Մահացել է798 թվական
Մահվան վայրԲաղդադ
Մայրենի լեզուարաբերեն
Կրոնիսլամ
Երկեր«Հարկերի մատյանը» (Քիտար ալ-Խարաջ)
Մասնագիտությունկրոնական իրավագետ
Զբաղեցրած պաշտոններԴատավորաց դատավոր

Յակուբ իբն Իբրահիմ ալ-Անսարի ալ-Քուֆի Աբու Յուսուֆ, հայտնի է որպես Աբու Յուսուֆ (արաբ․՝ أبو يوسف الأنصاري‎‎‎, ), նշանավոր կրոնական իրավագետ, Հանիֆիական կրոնա-իրավագիտական դպրոցի հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբու Յուսուֆը ծնվել է 731 թվականին։ Ուսանել է Քուֆայում ու Մադինայում։ Նրա ուսուցիչներն են եղել Աբու Հանիֆան,Մալիք իբն Անասը, ալ-Լայս իբն Սաադը։ Ապրել է Քուֆայում, այնուհետև դատավորի պաշտոն է ստանում Բաղդադում և մինչև իր կյանքի վերջ՝ 798 թվականը ապրել է Բաղդադում։ Ժամանակի ընթացքում դարձել է Հարուն ալ-Ռաշիդ խալիֆայի վստահելի անձանցից՝ այն աստիճան, որ իսլամի պատմության մեջ առաջին անգամ նրան շնորհվել է Դատավորաց դատավորի տիտղոսը։ Հարուն ալ-Ռաշիդը Աբու Յուսուֆի հետ խորհրդակցում էր ոչ միայն մահմեդական իրավունքի, այլև ֆինանսական քաղաքականության և մի շարք այլ հարցերում, անգամ նրա հետ քննարկում էր խալիֆայության տարբեր մասերում դատավորների նշանակման հարցը[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարկերի մատյանը» (Քիտար ալ-Խարաջ) աշխատությունը կազմվել է խալիֆայի պատվերով։ Աշխատությունը շարադրվել է 786-798 թվականներին։ Աբու Յաուսուֆը աշխատության սկզբնական բնագիրը թելադրել է իր աշակերտին՝ Բիշրին և հենց սրանով է բացատրվում աշխատության բնագրի վերջնակլան խմբագրված չլինելը[2]։ Այս երկը իր անվանումից ավելի լայն ընդգրկում ունի, քանի որ անդրադառնում է ողջ կառավարման ոլորտին՝ ջրային իրավունքից մինչև ռազմական գործ[3]։ Աշխատությունը բաղկացած է հետևյալ գլուխներից․

  1. Գլուխ եկամուտի (ավար) ու հողահարկի (Խարաջ) մասին
  2. Պատերազմի երկրի ժողովրդի (Ահլ ալ-Հարբ) և անապատի բնակիչների մասին, որոնք մահմեդականություն են ընդունում պահպանելու հողերը և ունեցվածքը
  3. Տասնորդային հողի (Արդ աԼ-ՈՒշր) տարբերությունը հողահարկային հողից (Արդ աԼ-Խարաջ)
  4. Տաղլիբ ցեղի քրիստոնյաների և այլ զիմմիների (Հովանավորյալների) դրության ու նրանց նկատմամբ վերաբերմունքի մասին
  5. Գլխահարկ (Ջիզիա) վճարելու պարտավոր մարդկանց մասին
  6. Գլուխ զիմմիների հագուստի ու տարազի մասին
  7. Գլուխ զրադաշտականների, կռապաշտների ու հավատափոխների մասին
  8. Գլուխ տասնորդի (ուշուր) մասին
  9. Գլուխ եկեղեցիների, տաճարների ու խաջերի մասին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արաբական աղբյուրներ Գ/ Թարգմ․ բնագրից, ներածությունը Արամ Տեր-Ղևոնդյանի. Երևան: Երևանի համալս․հրատ․. 2005. էջ 95. ISBN 704. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  2. Զորյան, Հակոբ (2015). Պատմագիտական ուսումնասիրություններ. Երևան: ԵՊՀ. էջ 322. ISBN 386. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  3. Йусуф, Абу (2001). Китаб ал-Харадж , С-Пб. ISBN 399. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)