Սրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլլ (անգլ.՝ hall), սկզբնապես՝ բարձր, երկլանջ տանիքով ծածկված լայնարձակ սենյակ, ուր հավաքվել են տնտեսության մեջ համատեղ աշխատող վաղ միջնադարի անգլոսաքսոնական տոհմի բոլոր անդամները։ Հետագայում հոլլ է կոչվել դաստակերտի, մենատան գլխավոր, ընդհանուր սենյակը, ինչպես և անգլիական կոլեջի ճաշասրահը։ ժամանակակից նշանակությամբ հոլլ հասարակական շենքի (օրինակ, հյուրանոցի) հանգստի սենյակ է, սպասասրահ, նաև անգլիական քոթեջի նախասենյակ (գլխավորապես անգլիախոս երկրներում)։ Երբեմն հոլլ են անվանում նաև հասարակական հավաքների, համերգների դահլիճները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png