Ստրոգանովյան ուսումնարանի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստրոգանովյան ուսումնարանի եկամտաբեր տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
ՓողոցՄյասնիցկայա փողոց (24 строение 1)
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1904
ՃարտարապետՖեոդոր Շեխտել
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ
Ստրոգանովյան ուսումնարանի եկամտաբեր տունը

Ստրոգանովյան ուսումնարանի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Строгановского училища), տեսարժանություն Մոսկվայում։ Ճարտարապետական հուշարձան է։

Տունը գտնվում է Կենտրոնական վարչական շրջան, Մյասնիցկայա փողոց, տուն 24/7, շինություն 1, Բասմաննի շրջան հասցեով[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1901 թվականին Ստրոգանովյան ուսումնարանին շնորհվել է Կայսերական կոչումը։ Ի պատիվ դրա այն ստացել է Մյասնիցկայա փողոց, տուն 24 հասցեում եկամտաբեր տուն կառուցելու իրավունք։ Տարածքից ստացվող շահույթը հատկացվում էր հիմնադրամին։ 1902 թվականին հայտարարվեց եկամտաբեր տունը կառուցելու նախագծի մրցույթ։ Արդյունքում հաղթեց Ֆեոդոր Շեխտելը։ 1904 թվականին սկսված շինարարությունն ավարտվեց 1906 թվականին[3]։

1910 թվականին տան առաջին հարկում գտնվում էին իր ժամանակի նշանավոր ընկերությունները` «Պուտիլովյան գործարանների ընկերությունը», «Ֆերրեյն ընկերակցությունը», «Ռեմինգտոն» գրամեքենաների ընկերությունը[3]։

1917 թվականի իրադարձություններից հետո տարածքը զբաղեցրեց Էլեկտրատեխնիկական արդյունաբերության գլխավոր վարչությունը։ Հետագայում այդ տանը ստեղծվել է «Ռուսաստանի էլեկտրիֆիկացման լենինյան պլանը»[3]։

XXI դարում տանը չկա բնակելի հատված, և այն ամբողջովին տրված է գրասենյակներին[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի հեղինակն է ճարտարապետ Ֆեոդոր Շեխտելը` Ալեքսանդր Կուզնեցովի մասնակցությամբ։ Սկզբում շենքում եղել է 5 հարկ։ Շենքը սեղանաձև է։ Բակում գտնվել է պուրակ։ Շենքի պատերը երեսպատված են հողի գույնի սալիկներով։ Առաջին երկու հարկերը տրվել էին խանութներին և գրասենյակներին։ Մնացած տարածքը բնակելի էր[3]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներում շենքի բնակելի հատվածում ապրել են հետևյալ անվանի անձինք` Իվան Ռերբերգը, Նիկոլայ Կուրդյուկովը, Ագաթանգեղոս Կրիմսկին, Ռուբեն Սիմոնովը, Սերգեյ Օբրազցովի ընտանիքը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
  2. «Доходный дом Строгановского училища, 1904 г., арх. Шехтель Ф.О.» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Доходный дом Строгановского училища» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сайгина Л., Доходный дом Строгановского училища, журнал «Наука и жизнь», № 9, 2015, стр. 11 — 21