Ստյուարտ Դալլաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստյուարտ Դալլաս
անգլ.՝ Stuart Dallas
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ստյուարտ Ալան Դալլաս
Ազգությունը հյուսիսիռլանդացի
Քաղաքացիությունը Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1991(1991-04-19)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Հյուսիսային Իռլանդիա Կուկսթաուն, Հյուսիսային Իռլանդիա
Հասակ 183
Քաշ 81
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիդս Յունայթեդ
Համար 15
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2012 Հյուսիսային Իռլանդիա Կրուզեյդերս 67 (24)
2012-2015 Անգլիա Բրենտֆորդ 64 (8)
2013  Անգլիա Նորթհեմփթոն Թաուն 12 (3)
2015-այժմ Անգլիա Լիդս Յունայթեդ 45 (5)
Ազգային հավաքական
2011-2012 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա (մինչև 19) 2 (0)
2010 Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա (մինչև 21) 1 (0)
2011-այժմ Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 17 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի մայիսի 7:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի հունիսի 25

Ստյուարտ Ալան Դալլաս (անգլ.՝ Stuart Alan Dallas, ապրիլի 19, 1991(1991-04-19)[1], Cookstown, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, «Լիդս Յունայթեդ» ակումբի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի վինգեր։ Եվրոպայի 2016 թվականի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստյուարտը իր մանկությունն անց է կացրել հյուսիսիռլանդական ոչ մեծ Կուկսթաուն քաղաքում։ Արդեն լինելով դպրոցական՝ նա իր հասակակիցներից առանձնանում էր։ Նա դարձավ իր դպրոցի շրջանի չեմպիոն նախ 2004 թվականին, իսկ հետո՝ 2005 թվականին։ 16 տարեկանում նա հայտնվեց տեղական «Կոա Յունայթեդ» սիրողական ակումբի կազմում։ Այստեղ Ստյուարտը անցկացրեց 3 մրցաշրջան և հայտնվեց Հյուսիսային Իռլանդիայի պատանեկան հավաքականի մենեջերի ու երկրի բարձրագույն դիվիզիոնը ներկայացնող «Կրուզեյդերս» ակումբի սկաուտների ուշադրության կենտրոնում։

2010 թվականի ամռանը Դալլասը տեղափոխվեց «Կրուզեյդերս»։ Այստեղ նա մարզվում էր շաբաթական մեկ անգամ և ստանում էր համեստ աշխատավարձ՝ ամսական 280 ֆունտ ստերլինգ։ 2010 թվականի օգոստոսի 7-ին «Դոնեգալ Սելտիկի» դեմ խաղի ժամանակ նա իր նորամուտը նշեց Հյուսիսային Իռլանդիայի առաջնությունում[2]։ Օգոստոսի 21-ին «Կոլրեյնայի» դեմ խաղին Ստյուարտը դուբլ ձևակերպեց՝ «Կրուզեյդերսի» կազմում խփելով իր առաջին գնդակները[3]։ Նորամուտի մրցաշրջանը հյուսիսիռլանդական բարձրագույն դիվիզիոնում ֆուտբոլիստի համար ուղղակի հաջող ստացվեց. 35 խաղերում Դալլասը խփեց 16 գնդակ, և մրցանակաբաշխության տոնական արարողության արդյունքներով 19-ամյա ֆուտբոլիստը 6 մրցանակներից հավաքեց լրիվ հավաքածու։

Հաջորդ մրցաշրջանը ֆուտբոլիստի համար ևս բավականին հաջող ստացվեց (10 գոլ), ինչից հետո նրա վրա սկսեցին ուշադրություն դարձնել Անգլիայում։ 2012 թվականին Դալլասը օգնեց իր հարազատ ակումբին հաղթել հյուսիսիռլանդական լիգայի գավաթը, իսկ հետո տեղափոխվեց Մարախլապատ Ալբիոն. լոնդոնյան «Բրենտֆորդի» գլխավոր մարզիչը հետաքրքրվեց տաղանդավոր կիսապաշտպանով և նրան հրավիրեց «Գրիֆֆին Պարկ»։ Հոկտեմբերի 13-ին «Սկանտորպ Յունայթեդի» դեմ խաղում Դալլասը իր նորամուտը նշեց Առաջին լիգայում (Դ3)[4]։ Արդյունքում անգլիական նորամուտի մրցաշրջանում Դալլասի ակտիվում կար 7 խաղ, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի ընկնել նրան չհաջողվեց։

2013 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Ստյուարտին կարճաժամկետ վարձավճարով ուղարկեցին Երկրորդ Լիգայի (Դ4) «Նորթհեմփթոն Թաուն», որտեղ նա իրեն լավ դրսևորեց։ «Բրենտֆորդում» նկատեցին խաղացողի աճը և մրցաշրջանի վերջում նրան վստահեցին հարձակման ձախ եզրը։ Խաղացողի համար իրապես շրջադարձելի եղավ հաջորդ մրցաշրջանը։ «Բրենտֆորդը» այն սկսեց Չեմպիոնշիփում, իսկ Դալլասը դարձավ «մեղուների» հիմնական ձախ վինգերը։ 2014-15 մրցաշրջանում հյուսիսիռլանդացու ակտիվում կար 43 խաղ, որոնցում նա աչքի է ընկել 8 խփած գնդակով և 2 գոլային փոխանցումով։

2015 թվականի ամռանը «Բրենտֆորդի» նոր գլխավոր մարզիչ Մարինուս Բիկհուզենը հայտարարեց, որ ֆուտբոլիստը հրաժարվել է ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը և կվաճառվի։ «Լիդս Յունայթեդը» 1,3 միլիոն ֆունտի սահմաններում առաջարկ արեց, որը ընդունվեց։ Օգոստոսի 3-ին Դալլասը «Յունայթեդում» բուժզննում անցավ, իսկ հաջորդ օրը «սպիտակների» հետ 3-ամյա պայմանագիր կնքեց[5][6]։ Տրանսֆերի արժեքը, ԶԼՄ-ների տվյալներով, կազմեց 1,3 միլիոն ֆունտ[7]։ Օգոստոսի 8-ին «Բերնլիի» դեմ խաղում (1:1) նա իր նորամուտը նշեց նոր թիմի կազմում[8]։ Ստյուարտը «սիրամարգերի» կազմում վատ չանցկացրեց մրցաշրջանի մեկնարկային մասը՝ խաղալով կիսապաշտպանության 2 եզրերում էլ։ Առաջին 6 խաղերում նա աչքի ընկավ 2 գոլային փոխանցումով։ 2015 թվականի դեկտեմբերի 17-ին Դալլասը «Լիդսի» կազմում խփեց իր առաջին գոլը՝ հեռահար հարվածով գրավելով «Վուլվերհեմփթոնի» դարպասը[9]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մայիսի 27-ին 4 ազգերի գավաթի շրջանակներում կայացած Ուելսի հավաքականի դեմ խաղում Դալլասը Հյուսիսային Իռլանդիայի հավաքականում նշեց իր նորամուտը[10]։ 2015 թվականի մայիսի 31-ին Կատարի հավաքականի դեմ ընկերական խաղում Դալլասը ազգային հավաքականում խփեց իր առաջին գոլը[11]։

2016 թվականի ամռանը Դալլասն ընդունեց Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտը։ Առաջնությունում նա խաղաց Լեհաստանի[12], Ուկրաինայի[13], Գերմանիայի[14] և Ուելսի հավաքականների դեմ[15]։

Գոլերը Հյուսիսային Իռլանդիայի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Հաշիվ Մրցաշար
01. 2015 թվականի, մայիսի 31 Գրեստի Ռոադ, Կրու, Հյուսիսային Իռլանդիա Կատար Կատար 1:0 1:1 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Հյուսիսային Իռլանդիա «Կրուզեյդերս»

Անգլիա «Բրենտֆորդ»

Անձնական ձեռքբերումներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Донегал Селтик VS. Крузейдерс 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 7.
  3. «Колрейн VS. Крузейдерс 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 21.
  4. «Сканторп Юнайтед VS. Брентфорд 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 12.
  5. «Stuart Dallas: Leeds United sign Brentford winger». BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 4.
  6. «DALLAS COMPLETES UNITED SWITCH». Leeds United Official Site. 2015 թ․ օգոստոսի 4.
  7. «Leeds United: Dallas seals Elland Road move». Yorkshire Evening Post. 2015 թ․ օգոստոսի 4.
  8. «Лидс Юнайтед VS. Бернли 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 8.
  9. «Вулверхэмптон Уондерерс VS. Лидс Юнайтед 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 17.
  10. «Уэльс VS. Հյուսիսային Իռլանդիա 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ մայիսի 27.
  11. «Հյուսիսային Իռլանդիա VS. Катар 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 31.
  12. «Польша VS. Հյուսիսային Իռլանդիա 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 12.
  13. «Украина VS. Հյուսիսային Իռլանդիա 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 16.
  14. «Հյուսիսային Իռլանդիա VS. Германия 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 21.
  15. «Уэльс VS. Հյուսիսային Իռլանդիա 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 25.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստյուարտ Դալլաս» հոդվածին։