Ստենոտենիա Դարալագյազի
Ստենոտենիա Դարալագյազի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Stenotaenia daralaghezica
|
Ստենոտենիա Դարալագյազի (լատին․՝ Stenotaenia daralaghezica), հովանոցավորների ընտանիքին պատկանող բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմամյա, գեղազարդային բույս է, ունի մինչև 1 մ բարձրություն։ Տերևները թավոտ, փետրաձև են՝ կազմված 2-4 զույգ համարյա կլորավուն, բլթակաձև կտրատված սեգմենտներից։ Հովանոցի ճառագայթները խիստ անհավասար են։ Պսակաթերթերը ծիրանագույն են։ Պտուղն ունի տանձաձև ուրվագիծ և կազմված է 2 մերիկարպներից, որոնք ունեն զգալի դեպի եզրը շարժված եզրային կողեր և բազմաթիվ անցքեր[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում աճում է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Կարմրաշեն, Ջերմուկ, Սելիմի լեռնանցք)։ Աճում է նաև Նախիջևանում[1]։
էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1600-2000 մ բարձրությունների վրա, թփերի մացառուտներում, կավային լանջերին, ենթալպյան բարձրախոտում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հարավային Կովկասի էնդեմիկ բույս է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։
Պահպանություն չի իրականացվում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.