Սվատոպլուկ Չեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվատոպլուկ Չեխ
չեխ․՝ Svatopluk Čech
Ծնվել էփետրվարի 21, 1846(1846-02-21)[1][2][2][…]
ԾննդավայրՕստժեդեկ, Benešov administrative district with expanded powers, Բենեշովի շրջան, Չեխիա[2][2][3][…]
Վախճանվել էփետրվարի 23, 1908(1908-02-23)[1][2][2][…] (62 տարեկան)
Վախճանի վայրՀոլեշովիցե, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն[5]
Մասնագիտությունլրագրող, գրող, բանաստեղծ, գիտաֆանտաստիկ գրող և խմբագիր
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան
Ժանրերպոեզիա և վեպ
Ուշագրավ աշխատանքներNový epochální výlet pana Broučka, tentokráte do XV. století?
Изображение автографа
 Svatopluk Čech Վիքիպահեստում

Սվատոպլուկ Չեխ (չեխ․՝ Svatopluk Čech, փետրվարի 21, 1846(1846-02-21)[1][2][2][…], Օստժեդեկ, Benešov administrative district with expanded powers, Բենեշովի շրջան, Չեխիա[2][2][3][…] - փետրվարի 23, 1908(1908-02-23)[1][2][2][…], Հոլեշովիցե, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]), չեխ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պրահայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1869 թվական)։1878-1899 թվականներին «Կվետի» («անգլ.՝ Kvety») առաջադիմական հանդեսի խմբագիրներից էր։

«Վաղորդյան երգեր» (1887 թվական), «Նոր երգեր» (1888 թվական) բանաստեղծությունների ժողովածուներում, «Ստրուկի երգերը» (1894 թվական), «Հնձվորները» (1903 թվական) պոեմներում դատապարտել է բուրժուական հասարակությունը, երգել աշխատավորության պայքարը ընդդեմ ճնշման, արտահայտել հավատ նրանց հաղթանակի նկատմամբ։ Չեխի արձակ գործերից առանձնանում է «Պան Բրոուչեկի ճանապարհորդությունը տասնհինգերորդ հարյուրամյակ» (1888 թվական) երգիծական վիպակը, որտեղ ծաղրված է չեխ բուրժուայի քաղքենիությունն ու անսկզբունքայնությունը, փառաբանված է հուսյան հերոսական անցյալը։ «Տափաստան» (1908 թվական) պոեմում Չեխը ողջունել է 1905-1907 թվականների հեղափոխությունը Ռուսաստանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 690
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվատոպլուկ Չեխ» հոդվածին։