Սպիրտային լաքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպիրտային լաքեր, բնական և սինթետիկ խեժերի 30—40%-անոց լուծույթները էթիլ սպիրտում։ Օգտագործվող խեժերն են՝ շելլաքը, սանդարակը, բևեկնախեժը։ Ֆենոլալդեհիդային խեժեր և թաղանթ առաջացնող նյութեր են։ Սպիրտային լաքերի առաձգականությունը մեծացնելու համար ավելացնում են գերչակաձեթ, կտավատի ձեթից ստացվող ճարպաթթուներ և այլն։ Սպիրտում լուծվող օրգանական ներկեր ավելացնելով ստանում են սև կամ գունավոր սպիրտային լաքեր, փոշիացված չլուծվող անօրգանական գունակիրներ խառնելով՝ արծնալաքեր։

Սպիրտային լաքերով լաքապատում են վրձնի կամ բամբակե խծուծի օգնությամբ, մի քանի շերտով (10 րոպե ընդմիջումներով)։ Թաղանթառաջացումը տեղի է ունենում սպիրտի գոլորշացման հետևանքով։ Չորացած սպիրտային լաքերը լուծելի են սպիրտում, անկայուն են ջրի, խոնավության և ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների նկատմամբ և դրանց ազդեցությունից լաքի գեղատես փայլուն մակերևույթը խունանում է։ Սինթետիկ թաղանթառաջացնող խեժերը զգալիորեն կրճատել են սպիրտային լաքերի կիրառությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 80