Թիմոթի Ջեյմս Մաքվեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:46, 27 Մարտի 2024 տարբերակ, Դայանա7 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Թիմոթի Ջեյմս Մաքվեյ (անգլ.՝ Timothy James McVeigh; ),  ԱՄՆ բանակի պահեստազորային, Պարսից ծոցի պատերազմի վետերան, ամերիկյան պատմության մեջ ամենամեծ (մինչև 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները) ահաբեկչության կազմակերպիչը՝ 1995 թվականի ապրիլի 19-ին Օկլահոմա Սիթիում Ալֆրեդ Մուրայի դաշնային շենքի ռմբակոծությունը, որի հետևանքով զոհվեց 168 մարդ, այդ թվում՝ մինչև վեց տարեկան 19 երեխա: Մաքվեյը, լիելով ԱՄՆ ժողովրդական շարժման համախոհը, փորձել է վրեժխնդիր լինել դաշնային կառավարությունից՝ «Կարմել լեռան» պաշարման համար, որը երկու տարի առաջ խլել էր 82 մարդու կյանք: Միևնույն ժամանակ հույս ուներ ապստամբել դաշնային կառավարության դեմ, որը նա անվանել է բռնակալական։ Արդյունքում Մաքվեյը մեղավոր է ճանաչվել: Խախտելով 11 դաշնային օրենքները՝ մահապատժի է դատապարտվել 2001 թվականի հունիսի 11-ին։ Նրա հետ միասին դավադրության մեջ մեղադրվել էին Թերի Նիկոլսը և Մայքլ Ֆորտիերը։

Մանկություն

Թիմոթի Մաքվեյը ծնվել է Նյու Յորք նահանգի Լոքպորտ քաղաքում՝ իռլանդացի կաթոլիկ Ուիլյամի և Միլդրեդ «Միկի» Նորին Մաքվեյի (մանկուկ հասակում՝ Հիլ) երեք երեխաներից միակ որդին էր։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ տղան տասը տարեկան էր, և Թիմոթին հոր հետ մեկնել է Փենդլտոնում։

Մակվեյը պնդել է, որ դպրոցում նա ենթարկվել է ագրեսիայի իր համադասարանցիների կողմից և այդ պատճառով ապաստան է գտել իր երևակայական աշխարհում, որտեղ նա յուրովի է վարվել իրեն վիրավորողների հետ: Մահապատժից քիչ առաջ նա ասել, որ Միացյալ Նահանգների կառավարությունը բաղկացած է միայն «խուլիգաններից»։ Փոքր տարիքում նրան մոտիկից ճանաչողները հիշում էին Մաքվեյին որպես ակտիվ երեխա, ով հետագայում դարձել է մեկուսացվածխ ներամփոփ դեռահաս:

Ավագ դպրոցում Մաքվեյը լրջորեն հետաքրքրվել է համակարգիչներով և նույնիսկ կոտրել է կառավարական համակարգչային համակարգերը իր Commodore 64-ում՝ օգտագործելով «Wanderer» մականունը, որը վերցրել էր էր Դիոն Դիմուչիի երգի վերնագրից: Ավագ կուրսում Մակվեյը ճանաչվել է «Սթարփոյնթ Կենտրոնական ավագ դպրոցի ամենախոստումնալից ծրագրավորողը»:

նրա վրա մեծ տպավորություն է թողել հրազենի հետ իր առաջին շփումը, որին տղային ծանոթացրել է պապը։ Մակվեյը, իր ծանոթների խոսքով, բազմիցս ասել է, որ ցանկացել է զենքի խանութի սեփականատեր դառնալ, և մի քանի անգամ դեռահասը նույնիսկ զենք է բերել դպրոց՝ դասընկերներին վրա տպավորություն թողնելու համար։ Դպրոցն ավարտելուց հետո Մաքվեյը հետաքրքրվել է զենք ունենալու իրավունքների հարցերով և մանրամասն ուսումնասիրել Միացյալ Նահանգների Սահմանադրության երկրորդ փոփոխությունը։ Նա նաև սկսել է կարդալ զենքերի վերաբերյալ ամսագրեր, ինչպիսին է«Հաջողության զինվորը»-ը: Նա հաճախել է Bryant & Stratton քոլեջը, մինչև որ հեռացվել է:

Զինվորական կարիերա

1988 թվականի մայիսին Մաքվեյը 20 տարեկանում զինվորագրվել է ԱՄՆ բանակ։ Նա այնտեղ իր ամբողջ ազատ ժամանակը տրամադրել է հրազենի, պայթուցիկ նյութերի վերաբերյալ նյութեր կարդալուն և դիպուկահարների մարտավարությունն ուսումնասիրելուն։ Մի անգամ նա նկատողության է արժանացել Կու Կլյուքս Կլանից «Սպիտակ ուժ» վերնաշապիկ գնելու համար, որը դիտվել է որպես բողոք ռազմական բազայի սևամորթ աշխատակիցների դեմ, ովքեր, ինչպես բազայում գտնվող բոլոր մարդիկ, կրել են սև շապիկներ և Մաքվեյը նրանց համարել է «Սև ուժ»:

Մաքվեյը պարգևատրվել է Բրոնզե աստղով՝ Պարսից ծոցի պատերազմին մասնակցելու համար։ Այդ ընթացքում նա նշանակվել է 1-ին հետևակային դիվիզիայի M2 Bradley անձնակազմի գնդացրորդ։ Նախքան «Անապատի փոթորիկ» գործողությունը Մաքվեյը ծառայել է Կանզասի Ֆորտ Ռայլիում, որտեղ ավարտել է Առաջնորդության զարգացման հիմնական դասընթացը (PLDC): Ավելի ուշ Մաքվեյն ասել է, որ բանակն իրեն սովորեցրել է զսպել զգացմունքները։ Նա անցել էր մասնագիտացված փրկարարական պատրաստության դասընթաց և ունեցել անհրաժեշտ հմտություններ՝ փրկելու ընկերոջը, ով ստացել էր կյանքին վտանգ սպառնացող բեկորային վնասվածքներ:

Մաքվեյը ձգտել էր միանալ ԱՄՆ բանակի հատուկ ջոկատին: Պարսից ծոցի պատերազմից հետո նա վերախպատրաստվել է՝ դառնալու Կանաչ բերետավոր, բայց արագ հեռացվել է ծրագրից ֆիզիկական պատրաստվածության վատ արդյունքների պատճառով: Դրանից հետո Մաքվեյը որոշել է հեռանալ բանակից։ 1991 թվականի դեկտեմբերի 31-ին պարտականությունից ազատվել է պարտավորություններից, իսկ 1992 թվականի մայիսին վերջնականապես տեղափոխվել է պահեստազոր։

Տարբերակներ

Իր դատավարության ժամանակ և նամակներում Մաքվեյը որակել է իր գործողությունները որպես կառավարության դեմ ուղղված վրեժ՝ 1992 թվականին Ռուբի Ռիջի իրադարձությունների և 1993 թվականին Մաունթ Կարմել կալվածքի պաշարման համար, երբ կրոնական աղանդի[1][2][3][4] [5][6][7]մի քանի տասնյակ անդամներ մահացան հրդեհի հետևանքով: Ենթադրվում է նաև, որ նա վրեժ էր լուծել ամերիկացի նացիստ Ռիչարդ Սնելից, ով մահապատժի է ենթարկվել Մաքվեյի ռմբակոծության օրը[7][8]։

Բացի այդ, հիմքեր կան ենթադրելու, որ Մակվեյը եղել է ծայրահեղ աջ «Ժողովրդական շարժում» [7]կազմակերպության անդամ կամ առնվազն կապված է այդ շարժման հետ[9][10][11]:

Մահապատիժ

1997 թվականի հունիսի 13-ինորոշում է ունդունվել Մաքվեյին մահացու ներարկումով մահապատժի է ենթարկելու։

Պատժի որոշումը կայացվել է 168-ից միայն 8-ի սպանության համար, որոնք պետական պաշտոնյաներ էին։ Մնացած 160 մահերի համար մեղադրվել է Օկլահոմա նահանգում, որտեղ պաշտոնյաները որոշել են մեղադրանք չներկայացնել, քանի որ նա արդեն դատապարտվել էր մահապատժի:

Թիմոթի Մաքվեյը մահապատժի է ենթարկվել 2001 թվականի հունիսի 11-ին Ինդիանա նահանգի Թեր Հաուտի դաշնային բանտում, ինչը 1963 թվականից ի վեր առաջին մահապատիժն է եղել: Հունիսի 10-ին՝ժամը 13:00-ին, վերջին կերակուրը եղել է անանուխի 2 պաղպաղակ՝ շոկոլադի հատիկներով: Մահապատժից 2 ժամ առաջ՝ առավոտյան ժամը 6-ին, Մաքվեյին այցելել է կաթոլիկ քահանան։ Մահապատժից առաջ նա հրաժարվել վերջին խոսքի իրավունքից, բայց գրավոր հայտարարություն է արել՝ Ուիլյամ Հենլիի «Invictus» բանաստեղծությունը։ Մահապատժի ընթացակարգը սկսվել է առավոտյան ժամը 8-ին, իսկ մահը հայտարարվել է առավոտյան ժամը 08:14-ին: Մահապատժի գործընթացը հեռարձակվել է Օկլահոմա Սիթիի հատուկ փակ ալիքով, որտեղ այն դիտել է 232 մարդ՝ ահաբեկչությունից փրկվածներ և զոհերի հարազատներ։Մահապատժի վայրում անմիջականորեն ներկա են եղել զոհերի 10 ներկայացուցիչներ, 10 լրագրողներ և Մաքվեյիի փաստաբանները։ Նրա խնդրանքով Թիմոթի Մաքվեյի հարազատները ներկա չեն եղել։ Մահապատժից հետո մարմինը դիակիզվել է, իսկ մոխիրը տրվել է փաստաբանին, ով դրանք ցրել է անհայտ վայրում[12][13]։

Ծանոթագրություններ

  1. Feldman, Paul (June 18, 1995). «Militia Groups Growing, Study Says Extremism: Despite negative publicity since Oklahoma bombing, membership has risen, Anti-Defamation League finds» (необходима регистрация). Los Angeles Times. Վերցված է 2009-06-02-ին.(չաշխատող հղում)
  2. «McVeigh offers little remorse in letters». The Topeka Capital-Journal. Associated Press. June 10, 2001. Արխիվացված է օրիգինալից 2011-02-27-ին. Վերցված է 2009-11-02-ին.
  3. Baker, Al (April 22, 1995). «Revenge for Waco Strike Former Soldier is Charged in Okla. Bombing Waco Strike». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2011-02-27-ին. Վերցված է 2009-11-02-ին. {{cite news}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  4. Collins, James (April 28, 1997). «The Weight of Evidence». Time. էջեր 1–8. Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին. Վերցված է 2009-11-02-ին. {{cite news}}: Unknown parameter |coauthor= ignored (|author= suggested) (օգնություն)
  5. «McVeigh's Apr. 26 Letter to Fox News». Fox News. April 26, 2001. Արխիվացված է օրիգինալից 2011-02-27-ին. Վերցված է 2009-11-02-ին.
  6. Russakoff, Dale (July 2, 1995). «An Ordinary Boy's Extraordinary Rage». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2011-02-27-ին. Վերցված է 2009-11-02-ին. {{cite news}}: Unknown parameter |coauthor= ignored (|author= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 Тарасов А. Н. Террор стал воздухом политики Արխիվացված է Հունիս 4, 2008 Wayback Machine-ի միջոցով:. Կաղապար:Проверено
  8. Lacayo, Richard. The State Versus McVeigh Արխիվացված է Փետրվար 11, 2012 Wayback Machine-ի միջոցով:. Time (April 15, 1996). Проверено 2 ноября 2009.
  9. Kopel D. B. «The Militias Are Coming». Reason. Արխիվացված օրիգինալից 2012-02-16-ին. Վերցված է 2009-11-02-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
  10. Berlet C., Lyons M. N. Chapter 14: Battling the New World Order: Patriots and Armed Militias // Right-Wing Populism in America: Too Close for Comfort. — N.Y.: Guilford Publications, 2000. — ISBN 1572305622 Կաղապար:Проверено
  11. Profile: Timothy McVeigh — BBC. Արխիվացված է Սեպտեմբեր 23, 2009 Wayback Machine-ի միջոցով: Կաղապար:Проверено
  12. «Timothy McVeigh Put to Death for Oklahoma City Bombings | Fox News». Արխիվացված է օրիգինալից 2014-08-03-ին. Վերցված է 2013-12-22-ին.
  13. Жигалкин, Юрий (2011-06-05). «Казнь Тимоти Маквея». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2023-11-06-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմոթի Ջեյմս Մաքվեյ» հոդվածին։