Jump to content

Ուկրաինական ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:04, 24 Մարտի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Կիևի ոսկե դարպասներ, Կիև, լայնորեն վերակառուցվել է մոտ. 1100 թվականին

Ուկրաինական ճարտարապետություն, շենքերի և շինությունների շարք, որոնք պատմական և ժամանակակից Ուկրաինայում տարածական միջավայր են կազմում մարդկանց կյանքի և գործունեության համար[1]։

Ուկրաինական ճարտարապետության սկզբնական արմատներ ունիը գալիս են Կիևյան Ռուսիայի արևելյան սլավոնական պետությունից: Կիևյան Ռուսիա մոնղոլների ներխուժումից հետո հստակ ճարտարապետության պատմությունը շարունակվել է Գալիցիա-Վոլինիայի թագավորություններում, իսկ ավելի ուշ՝ Լիտվական մեծ իշխանությունում: Զապորոժյան կազակների դարաշրջանում լեհ-լիտվական համագործակցության ազդեցության տակ ձևավորվել է Ուկրաինային հատուկ ոճ։

Ռուսական թագավորութան հետ միավորումից հետո Ուկրաինայում ճարտարապետությունը սկսել է զարգանալ տարբեր ուղղություններով, ընդարձակ արևելյան, ռուսների կողմից կառավարվող տարածքում բազմաթիվ կառույցներ են կառուցվել այդ ժամանակաշրջանի ռուսական ճարտարապետության ոճերով, մինչդեռ արևմտյան Գալիցիան զարգացել է ավստրոհունգարական ճարտարապետական ազդեցության ներքո՝ երկու դեպքում էլ տալով հիանալի օրինակներ: Ուկրաինական ազգային մոտիվներն ի վերջո օգտագործվել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում և ժամանակակից անկախ Ուկրաինայում:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Архитектура // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.(ռուս.)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուկրաինական ճարտարապետություն» հոդվածին։