Սուրեն Առուստամյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Առուստամյան (այլ կիրառումներ)
Սուրեն Առուստամյան
Ծնվել էմայիսի 28, 1989(1989-05-28) (34 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունԱլեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց (2005) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2010)

Սուրեն Առուստամյան (մայիսի 28, 1989(1989-05-28), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ և կիթառահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Առուստամյանը 2005 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։ 2006-2010 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազային ֆակուլտետի կիթառի բաժնում։ 18 տարեկան հասակից իր խմբով նվագել է Երևանի բազմաթիվ ակումբներում։

2009 թվականին մասնակցել է Հայ Սուպերսթար մրցույթին և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը։ 2010 թվականին այդ նույն նախագծի շրջանակներում նվագել և երգել է երաժիշտ Յան Գիլանի և Դիփ Փարփլ ռոք խմբի հետ։ 2010 թվականին ստեղծել է «Սուրեն Առուստամյան բլյուզ բենդ» խումբը և խմբի հետ հանդես եկել մի շարք համերգներով։ 2012 թվականի հուլիսի 24-ից 29-ին Լատվիայում ներկայացրել է Հայաստանը Նոր Ալիք 2012 երգի միջազգային մրցույթին։ 2015 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակում է երաժշտական գործունեությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]