Սուրբ Տերունական, Սիրուն Խաչ (խաչքար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Տերունական, Սիրուն Խաչ (խաչքար)
Սուրբ Տերունական, Սիրուն Խաչ խաչքարը Դսեղում
Տեսակմշակութային արժեք և խաչքար
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրԴսեղ[1]
Շինության ձևհուշարձան 7.35/22
Ներկա վիճակԿանգուն
ՀՀ ՊՄԱՀ7.35/22
 Sirun Khach Վիքիպահեստում

Սուրբ Տերունական, Սիրուն Խաչ, խաչքար Լոռու մարզի Դսեղ գյուղի հյուսիսարևելյան հատվածի հարթակի եզրին, Քարինջ գյուղի դիմաց, Մարց գետի ձախափնյա կիրճի եզրին։ Ընդգրկված է Դսեղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի բարձրությունը պատվանդանով 4,20 մետր է, կերտված է վարդագույն քարից։ Խաչքարի վրա պատկերված է Փրկիչը՝ գահավորակի վրա նստած. աջ և ձախ կողմերում կան վիմագիր հապավումներ՝ ՅՍ - ՔՍ (Յ[իսու]ս Ք[րիստո]ս)։

Խաչքարը կանգնեցված է եռաստիճան պատվանդանի վրա։ Համեմատաբար բարվոք վիճակում է, վնասված է միայն խաչաքանդակի ձախ թևի ստորին հատվածը։

Ծաղկյալ խաչի ստորին հատվածից ներքև երկրագնդի խորհրդանիշն է (վնասված է նաև քանդակի ստորին ձախ մասի նախշը)։

Հուշարձանը թվագրվում է 13-րդ դարով, թեև կարելի է ավելի վաղ ժամանակաշրջանի վերագրել[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Սուրբ Տերունական, Սիրուն Խաչ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 17-ին.
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 7.35/22