Սուրբ Վարդանի այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Վարդանի այգի
St. Vartan Park
Այգու մուտքը
Տեսակհանգստի գոտի
Երկիր ԱՄՆ[1]
ՎարչատարածքՄանհեթենի Մյուրեյ Հիլ թաղամաս
ՏեղագրությունՆյու Յորք
Հիմնվել է1905
Մակերես1,12 հա
Սուրբ Վարդանի այգիը գտնվում է ԱՄՆում
Սուրբ Վարդանի այգի
Սուրբ Վարդանի այգիը գտնվում է Երկիրում
Սուրբ Վարդանի այգի

Սուրբ Վարդանի այգի (անգլ.՝ St. Vartan Park), 1,12 հա տարածքով հանրային զբոսայգի է Նյու Յորքի Մանհեթենի Մյուրեյ Հիլ թաղամասում։ Գտնվում է Առաջին և Երկրորդ պողոտաների` 35-րդ և 36-րդ փողոցներով սահմանափակվող տարածքում։ Այգին կոչվում է մոտակայքում գտնվող Սուրբ Վարդան հայկական եկեղեցու անունով։ Սուրբ Վարդան այգին ներառում է բասկետբոլի և հանդբոլի խաղահրապարակներ, խոտածածկ մարզահրապարակ, խաղահրապարակ և զբոսայգի[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու հողատարածքը քաղաքը՝ որպես փոխհատուցում, ձեռք է բերել 1903 թվականին։ Այգին կառուցվել է 1904-1905 թվականներին և ի սկզբանե կոչվել է Սուրբ Գաբրիելի այգի՝ նախկին Սուրբ Գաբրիել եկեղեցու անունով, որը գտնվել է Արևելյան 37-րդ փողոցի 310 հասցեում[3][4]։

1938 թվականին այգու մի մասը քանդվել է՝ դեպի Քուինս-Միդթաուն թունել տանող ճանապարհ բացելու համար, որն ավարտվել է 1940 թվականին։ 42-րդ փողոցի հարևանությամբ նոր այգի է ավելացվել՝ փոխհատուցելու այս հողերի գրավումը, ինչի արդյունքում կառուցվել է Ռոբերտ Մոզես խաղահրապարակը։ Քուինս-Միդթաուն թունելի Մանհեթեն պորտալի կառուցումը նաև հանգեցրել է Սուրբ Գաբրիել եկեղեցու վերացմանը[3]։

1978 թվականին Սուրբ Գաբրիելի այգին վերանվանվել է Սուրբ Վարդանի այգի[3][5]։

East Side Coastal Resiliency ծրագրի շինարարության ընթացքում գոյություն ունեցող այգիները բարելավելու նպատակով այգու ասֆալտապատ խաղահրապարակը 2021 թվականին փոխարինվել է սինթետիկ խոտածածկով[6]։

2022 թվականին ստեղծվել է «Սուրբ Վարդան զբոսայգու պահպանություն» շահույթ չհետապնդող կազմակերպությունը՝ այգին բարեկարգելու նպատակով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Geographic Names Information System — 2018.
  2. «St. Vartan Park». New York City Department of Parks and Recreation. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 «St. Vartan Park Highlights». New York City Department of Parks and Recreation. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  4. Report for the Year 1905 (PDF) (Report). City of New York Department of Parks. 1906. էջ 43. Վերցված է August 25, 2022-ին.
  5. «Koch in Tribute to Armenians in '15 Massacre». The New York Times. 1978 թ․ ապրիլի 24. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  6. Garber, Nick (2021 թ․ հոկտեմբերի 1). «3 Midtown Parks Get Green Makeovers As Turf Replaces Asphalt». Patch. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  7. Bussanich, Marc (2022 թ․ մայիսի 9). «New Conservancy to Care for St. Vartan Park». TAPinto.net. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]