Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Ազատան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԼոռու մարզ և Ազատան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1460
Հիմնադրված1460
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Ստեփանոս եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Ազատան գյուղում, կառուցվել է 15-րդ դարում։

Ազատան գյուղի Սուրբ Հարություն Սուրբ Ստեփանոս եկեղեցի (նաև՝ Սուրբ Ստեփանոս Նախավկաի եկեղեցի)-ին կառուցվել է 1460 թվականին, այն բազիլիկ տիպի կառույց է՝ կառուցված սրբատաշ սև քարից։ 1865 թվականին եկեղեցին նորոգվել է։

1880 թվականին եկեղեցուն կից կառուցվել է զանգակատուն։ Եկեղեցու հարավային մուտքին կա արձանագրություն, որը հանդես է գալիս ինչպես «ծննդյան վկայական»։ Արձանագրությունում ասվում է․

Ի 1865 ամի արդեամբ ծխական ժողովրդոց Խլի Ղարաքիլիսա Գեղջ նորոգեցաի եկեղեցիս անուն Ս. Ստեփաննոս կառուցեալ 1460թ. արձանագրաց Աշոտ քհ. Ս.Յ.Ե-ան

Ըստ հետևյալ արձանագրության հասկանում ենք որ, 1460 թվականին կառուցվել է ներկայիս Սուրբ Ստեփանոս եկեղեցին։

1999 թվականին բեյրութաբնակ բարերարներ Հարություն և Մարի Արսլանյանների նյութական աջակցությամբ եկեղեցին վերանորոգվում է և վերաօծվում է Սուրբ Հարություն անվամբ՝ այժմ երկու անունն էլ կիրառվում է Սուրբ Հարություն(Սուրբ Ստեփանոս)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱԶԱՏԱՆ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.