Սուրբ Պետրոս եկեղեցի (Յաֆֆա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Պետրոս եկեղեցի
եբրայերեն՝ כנסיית פטרוס הקדוש
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԻսրայել Իսրայել
ՏեղագրությունԹել Ավիվ
ԴավանանքՖրանցիսկյան միաբանություն
Հիմնական ամսաթվերը1893
ԱնվանվածՊետրոս առաքյալ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1654
Հիմնադրված1893
Քարտեզ
Քարտեզ
 Roman Catholic Saint Peter Church, Jaffa Վիքիպահեստում
custodia.org/en/sanctuaries/jaffa

Սուրբ Պետրոս եկեղեցի (եբրայերեն՝ ‏כנסיית פטרוס הקדוש‎), ֆրանսիական եկեղեցի Իսրայելի Թել Ավիվ կենտրոնի Յաֆֆա քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 1654 թվականին Սուրբ Պետրոսի պատվին՝ միջնադարյան ցիտադելի վրա, որը կառուցվել է Ֆրեդերիկ I-ի կողմից և վերանորոգվել է Լուի IX-ի կողմից XIII դարի երկրորդ կեսին[1]։ XVIII դարի վերջին եկեղեցին երկու անգամ ավերվել է, և երկու անգամ էլ վերականգնվել է։ Ներկայիս շենքը կառուցվել է 1888 և 1894 թվականների միջակայքում, և վերանորոգվել է 1903 թվականին[2]։

Այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայությունն իրականացվում է անգլերեն, իսպաներեն, լեհերեն և եբրայերեն[3]։ Այցելուների շրջանում կան լեհ օտարերկյա աշխատողներ, ովքեր գալիս են այստեղ շաբաթ օրերին՝ իրենց հանգստյան օրերին[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնապարտն այցելում է Յաֆֆայի ժանտախտի զոհերին

Հին Յաֆֆայի առավել վառ կառույցն է։ Եկեղեցու ինտերիերը հիշեցնում է Եվրոպայի տաճարները, բարձր կամարակապ առաստաղով, ապակենախշերով և մարմարյա պատերով։ Ապակենախշերը պատրաստված էին Մյունխենի հայտնի նկարիչ Ցետլերի կողմից։ Եկեղեցու ինտերիերի չորս պանելներին պատկերված են Սուրբ Պետրոսի կյանքի տեսարանները, այդ թվում նաև ձկան հրաշալի որսը, բանալիների հանձնումը, Քրիստոսի պայծառակերպությունը Թաբոր լեռան վրա և Խորհրդավոր ընթրիքի ժամանակ ոտքերի լվացումը։ Բացառությամբ Տաբիթայի, Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու և Անարատ հղիության, եկեղեցու բոլոր մնացած պատուհաններին պատկերված են իսպանական սրբերը. զարմանալի չէ, քանի որ ներկայիս շենքը վերանորոգվել է Իսպանիայի կողմից։ Ամբիոնը փորագրված է իրական փայտի տեսքով[1]։

Սուրբ Պետրոսի եկեղեցին պարունակում է 13-րդ դարի Սուրբ Լուիի ցիտադելի մնացորդները, որոնք գտնվում են խորանից դուրս և աջ։ Մնացորդները ներառում են երկու ամբողջական կլոր ձև ունեցող սենյակ, որոնք ունեն ցածր առաստաղ և որմանցքներ։ Ոմանք պնդում են, որ հենց այդ սենյակներում է բնակվել Նապոլեոնը, երբ 1799 թվականին Եգիպտոս և Սիրիա արշավանքի ժամանակ այցելել է Սուրբ Պետրոսի եկեղեցին[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Kliot, Nurit; Yoel Mansfeld; Keren Sagi (2006).
  2. «St. Peter's Church». Israel Ministry of Tourism. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.
  3. «St. Peter's Church and Monastery». American Airlines. Վերցված է 2009 թ․ հունվարի 6-ին.(չաշխատող հղում)
  4. Beck, Mordechai. «The Magic of Jaffa». The Hagshama Department of the World Zionist Organization. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 14-ին.