Սուրբ Հովսեփ եկեղեցի (Դիարբեքիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հովսեփ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակկաստյոլ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՍուր և Դիարբեքիր
Դավանանքկաթոլիկություն
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Հովսեփ եկեղեցի, 16-րդ դարում կառուցված հայ կաթողիկե եկեղեցի Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր թաղամասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հովսեփ եկեղեցին կառուցվել է 16-րդ դարում[1]։ Հայոց ցեղասպանությունից հետո այն լքվել էր։ Եկեղեցին, որի պատմության մասին շատ տեղեկություններ չկան, վերականգնվել է Դիարբեքիրի հիմնադրամների շրջանային տնօրինության կողմից[1]։ Այն 2015-16 թվականներին Սուր թաղամասի բախումների ժամանակ ամենաշատ վնասված եկեղեցիներից է[2]։ Սուրում հակամարտությունը դադարեցվելուց հետո շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը սկսեց թաղամասի վերակառուցման և Հայ Կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքները[3]։

Եկեղեցում կան հայ հոգևորականների տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով[1]։

Սուրբ Հովսեփը 2013 թվականի վերակառուցումից հետո օգտագործվել է որպես գորգերի պահեստ։ Դրանից բացի կա ևս երկու առաքելական եկեղեցի՝ սուրբ Սարգիս և սուրբ Կիրակոս։

2021 թվականին եկեղեցին 10 տարով հանձնվել է Դիարբեքիրի «Դիջլե» համասարանի տնօրինմանը[4]։ Դրանով հանդերձ, պահպանվել է նաև հայ կաթոլիկ համայնքի՝ եկեղեցում պատարագներ անցկացնելու իրավունքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Özçelik, Metin (2011). Diyarbakır Merkez Maddi Kültür Varlıkları. Diyarbakır. էջ 30.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Diyarbakır kiliseleri hala ibadete kapalı». Agos (Türkçe). Արխիվացված է օրիգինալից 16 Ocak 2020-ին. Վերցված է 14 Mart 2020-ին. {{cite web}}: Invalid |url-status=hayır (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Ağır hasar gören Diyarbakır Ermeni Katolik Kilisesi restore edilecek» (İngilizce). Արխիվացված է օրիգինալից 22 Mart 2020-ին. Վերցված է 14 Mart 2020-ին. {{cite web}}: Invalid |url-status=hayır (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. LLC, Helix Consulting. «Դիարբեքիրի կաթոլիկ հայկական եկեղեցին վերանորոգումից հետո հանձնել են տեղի համալսարանի տնօրինությանը». www.ermenihaber.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 23-ին.