Սուրբ Հովհաննես եկեղեցի (Գարգառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳարգառ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Հիմնական ամսաթվերը1907
Կազմված էԳերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1907
Քարտեզ
Քարտեզ
 Gargar Saint Hovhannes church Վիքիպահեստում

Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար ՀՀ Լոռու մարզի Գարգառ գյուղում։ Կառուցվել է 1905-1907 թթ.։ ՀՀ Կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 49-Ն որոշմամբ ընդգրկվել է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում»[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարգառ գյուղի եկեղեցին կառուցվել է 1905-1907 թթ։ Կառուցել են հույն վարպետները գյուղի հայ վարպետների հետ միասին։ Եկեղեցին կառուցվել է գյուղի հասարակության միջոցներով։ Եկեղեցու զանգը բերվել է Ռուսաստանի Տուլա քաղաքից, այն պահպանվում է մինչ օրս։ Եկեղեցին երկրաշարժից հետո կանգուն է մնացել և այժմ այն գործում է։ Ժամանակին չեն պահպանվել եկեղեցական շատ հարստություններ, սրբանկարներ, գրքեր[3]։

Գյուղի առաջին քահանա է օծվել Մկրտիչ Հովակիմի Տեր-Մովսիսյանը, ով մինչ քահանա օծվելը սովորել և ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Նա քահանա է եղել 1907 թ.-ից մինչև 1925 թ։ Նրա գործունեության հիմնական նպատակը եղել է գյուղի բնակչության պաշտպանությունը թուրք ելուզակների հարձակումներից։

Ծիսակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցում կատարվել են կրոնական ծիսակատարություններ՝ Ջրօրհնեք, մատաղներ, կնունքներ, պսակների գրանցումներ։ Ականատեսների պատմելով հետաքրքիր արարողություն է եղել «Խաչը ջուրը գցելը», երբ քահանան օրհնել է գյուղի միջով հոսող գետի ջուրը, և բոլորը դույլերով կամ ամաններով վերցրել են գետի ջրից։ Եկեղեցու մոտ կատարվել են մատաղներ, մեծ կաթսաներում եփել են և բաժանել գյուղի բոլոր բնակիչներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=37965
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.