Սուրբ Հարություն եկեղեցի (Փոքր Սամսար)
Սուրբ Հարություն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Փոքր Սամսար |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Հիմնադրված | 19-րդ դար |
9,47 մետր | |
Երկարություն | 16,94 մետր |
Լայնություն | 9,47 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հարություն եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանի 28 կմ դեպի հյուսիս֊արևելք, հայաբնակ Փոքր Սամսար գյուղում, կառուցվել է 19-րդ դարում, 1852 թվականին։ Եկեղեցու մասին կան հիշատակումներ 1860-ական թվականների Վրաստանի և Իմերեթի թեմի եկեղեցիների տեղեկագրերում։
Ի սկզբանե եկեղեցին եղել է փայտաշեն կառույց։ 1891 թվականին եկեղեցին վերանորոգվել է, որի մասին կա շինարարական արձանագրություն եկեղեցու մուտքի բարավորին։ 1899 թվականի դեկտեմբերի 19-ի երկրաշարժից եկեղեցին քանդվել է և կիկին վերանորոգվել է 1900 թվականին։ Ըստ որոշ վկայությունների 1907 թվականի ապրիլի 27-ին Խրիմյան Հայրիկը, անցնելով Ջավախքի գյուղերով, օծել է այնտեղի մի քանի եկեղեցիներ, այդ թվում նաև Փոքր Սամսար գյուղի Սուրբ Հարություն եկեղեցին։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Հարություն Եկեղեցին եռանավ բազիլիկ տիպի կառույց է, այն կառուցվել է տուֆ տեսակի քարից, նրա չափսերն են (16.94 x 9.47) մետր։ Եկեղեցու մուտքը արևմտյան կողմից է, որի վերնամասում կա խաչաքանդակ և հայերեն արձանագրություն։ Եկեղեցու պատուհանները բացված են հարավային և հյուսիսային պատերին։ Զանգակատունը գտնվում է եկեղեցու տանիքի արևմտյան մասում։ Եկեղեցու ներսում՝ արևելյան մասում է գտնվում Սուրբ խորանը, որի աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։
Եկեղեցու շուրջ կա գերեզմանոց, որտեղ պահպանվել են 19-րդ դարի տապանաքարեր։
Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին փակվել է, և վերածվել էր պահեստի։ Արդեն իսկ հետխորհրդային տարներին եկեղեցին վերանորոգվում է 2005 թվականին գյուղի բնակիչ Հուսիկ Աբգարյանի կողմից, իսկ 2006 թվականին՝ Հովիկ Աբգարյանի կողմից։
2008 թվականի օգոստոսին եկեղեցին վերաօծվում է օրհնությամբ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհնաուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի ձեռամբ ու մասնակցությամբ հոգևոր հովվի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Aleks_El_Dia. «ՓՈՔՐ ՍԱՄՍԱՐ - ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
{{cite web}}
: Missing|author1=
(օգնություն)