Սուրբ Խաչ եկեղեցի (Սոչի)
Սոչիի Սուրբ Խաչ եկեղեցի Церковь Святого Креста | |
---|---|
Սոչիի Սուրբ Խաչ եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Ռուսաստան, Կրասնոդարի երկրամաս, Սոչի |
Դավանանք | Հայ առաքելական եկեղեցի |
Թեմ | Հարավային Ռուսաստանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1992 |
Կառուցման սկիզբ | 1992 թվական |
Կառուցման ավարտ | 1993 թվական |
Հիմնադրված | 1992 |
Saint Cross Church, Sochi Վիքիպահեստում |
Սոչիի Սուրբ Խաչ եկեղեցի (ռուս.՝ Храм Святого Креста), հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում[1]։ Համարվում է Սոչիի հինգ հայկական եկեղեցիներից մեկը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոչիի Սուրբ Խաչ եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 1992 թվականին և նույն թվականին էլ տեղի է ունեցել կրոնական այս կառույցի օծման արարողությունը[2]։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի կողմից։
1993 թվականին եկեղեցին բացվել է և գործում է մինչ օրս։ 1996 թվականին եկեղեցու բակում տեղադրվել է հայկական խաչքար[2]։
Եկեղեցին իր հարկի տակ կարող է տեղավորել ավելի քան 70 հավատացյալ և սպասավոր։ Տաճարը հանդիսանում է Սոչիում գործող «Սևան» հայկական մշակութային կենտրոնի կենտրոնը[1]։
1993-1998 թվականներին այն եղել է Հայ առաքելական եկեղեցու հյուսիսկովկասյան առաջնորդարանի կենտրոնը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Սուրբ Խաչ եկեղեցի՝ տարբեր կրոնների տաճարներ և եկեղեցիներ». Ekskursii-Sochi.Ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 2,0 2,1 Հայ առաքելական եկեղեցի, Նոր Նախիջևանի և Ռուսաստանյան թեմ. «Սոչիի Սուրբ Խաչ եկեղեցի». www.dikar-sochi.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Խաչ եկեղեցի (Սոչի)» հոդվածին։ |