Սուրբ Լույսի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրբ Լույս լեռնաշղթա, գտնվում է Հայկական լեռնաշխարհում։ Դերսիմ լեռնային շրջանում, Ներքին Տավրոսի հարավային լեռնաշղթաներից է։ Սկսվում է Մերջան լեռնաշղթայից և ձգվում հարավ մոտ 80 կմ ու վերջանում Մնձուր և Փերի (Քղի) գետերի միախառնման շրջանում։ Սուրբ Լույս լեռնաշղթա միջին բարձրության ծալքաբեկորային էրոզիոն-դենուդացիոն լեռնաշղթա է, կազմված մեզոգոյի օֆիոլիտներից ու նստվածքային ապարներից, էոցենի ֆլիշից և միոցենի նստվածքային ապարներից։ Լանջերը անտառապատ են, խիստ զառիթափ և մասնատված խորը հովիտներով ու կիրճերով։ Ջրբաժանային հատվածներում տարածված են լեռնային մարգագետիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 203