Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք (Մեսրոպավան)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
|
|
| Վանքային համալիր | |
|---|---|
| Վանքը 1980-ական թթ. Վանքը 1980-ական թթ.
|
|
| Տեղադրություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Մեսրոպավան |
| Աշխարհ | Սյունիք |
| Պատմական երկիր | |
| Կրոնադավանություն | |
|
|
|
| Հիմնադիր(ներ) | Շաբիթ իշխան |
|
|
|
| Կարգավիճակ | Անհայտ, հավանաբար ոչնչացված |
| Ակտիվ է | Ոչ |
| Ճարտարապ. տիպ | Գմբեթավոր բազիլիկա |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 5-րդ դար |
| Կառուցման ավարտ | 456 թ. |
| Ավերում | 1980—1990 թթ. ազերիների կողմից |
|
|
|
|
|
|
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանք կամ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վանք, հայկական վանք Մեսրոպավան գյուղում, պատմական Գողթն գավառում, ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջան: [1].
[խմբագրել] Պատմություն
Վանքը կառուցվել է 456 թ-ին Գողթնի կառավարիչ Շաբիթ իշխանի հրամանով [2]: Վանքն իրենից ներկայացնում է գմբեթավոր բազիլիկա: Կառուցված է մշակված և կիսամշակված քարից: Առաջին մեզ հայտնի վերանորոգումը եղել է 15-րդ դարում, հետագայում նաև 17-րդ դարում: Մուտքը գտնվում է արևմտյան հատվածում: 1980-ական թթ. գտնվում էր կիսավեր վիճակում, ներկայիս վիճակն անհայտ է: [3].
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Այվազյան Ա. Ա. Նախիջևանի հայկական ճարտարապետության կոթողներ, Երևան, 1981.
- ↑ Է. Աղայան, «Գողթն-Գողթան տեղանունը», «Լրաբեր հասարակական գիտությունների», 1957
- ↑ Տեր-Ավետիսյան Ս. Քաղաք Ջուղա, Թիֆլիս, 1937.