Սուրբ Աստվածածին վանք (Օծոփ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)


Օծոփի Սուրբ Աստվածածին վանք
##Սուրբ Աստվածածին վանք (Օծոփ) (Ադրբեջան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Ադրբեջան Օծոփ, Ադրբեջան
Կոորդինատներ 39°27′00″ հս. լ. 45°31′45.99″ ավ. ե. / 39.45, 45.52944439°27′00″ հս. լ. 45°31′45.99″ ավ. ե. / 39.45, 45.529444
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Շրջան Շահբուզի շրջան
Հոգևոր կարգավիճակ չգործող
Ներկա վիճակ անհայտ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. տիպ քառամույթ գմբեթակիր բազիլիկա
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 12-րդ դար
Կառուցման ավարտ 13-րդ դար

Օծոփի Սուրբ Աստվածածին վանք (նաև՝ Ածոփի Սուրբ Աստվածածին վանք), Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր պատմական Մեծ Հայքի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շահբուզի շրջանի Օծոփ (այժմ.՝ Բադամլու) գյուղից 600— 700 մ արևելք, բարձրադիր լեռնաբլուրի լանջին [1]:

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Քամու խաչ վանքը կառւցվել է 12-13-րդ դարերում: Նախնական պատվիրատուն անհայտ է եղել: Հայտնի է, որ 17-րդ դարում Հովհանես եպիսկոպոսի պատվերով եկեղեցին վերանորոգվել է, իսկ ճարտարապետը եղել է վարպետ Տիկեցի Մալխասի որդի Մարքարեն [1]:

[խմբագրել] Ճարտարապետություն

Վանքի իրենից քառամույթ գմբեթավոր բազիլիկա է ներկայացնում: Կառուցված է սրբատաշ բազալտ և բաց նարնջագույն քար: 17-18-րդ դարերում վանքը վերանորոգվել է: Մուտքերը գտնվում են արևմտյան և հարավային ճակատներում: Վաքնի գմբեթը քարաշեն է և շրջանաձև: Տաճարի աբսիդը կիսաշրջանաձև է, իսկ մույթերը քառակուսի: Կա ավանդատների մեկ զույգ: Տաճարի արևմտյան, հարավային ճակատներում, գմբեթի վրա կան արձանագորւթյուններ: Եկեղեցու արևմտյան ճակատի առջև եղել է գավիթը, հարավային և արևմտյան կողմերում գտնվել են վանական համալիրի մոտ 8—9 շինությունները, որոնք այժմ մինչև հիմքերը ավերվել են [1]։

Ներկայումս քանդված է գմբեթի ծածկը, թափված են որմերի վերին շարվածքների երեսապատող քարերը, հարավային ծածկի մի մասը։ [1]

[խմբագրել] Գերեզմանատունը

Վանքի գերեզմանատունը կառուցվել է 12-13-րդ դարերում: Գտնվում է վանքի հարավային կողմում: Տապանաքարերը հարթ են, որոշները խաչքարեր մնացածը` քառանկյունի, օրորոցաձև։ Տապանաքարերի թիվը հասնում է 140-ի, իսկ արձանագիր տապանքարերի թիվը` 26-ի: Ներկայումս խաչքարերը և տապանաքարերի մի մասը տեղահան են արված, տապալված ու կոտրատված են։ Արձանագրությունները քայքայված են ու մամռապատ։ [1]

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ