Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սարդարապատ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Սարդարապատ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 1882 |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1882 |
17 մետր | |
Երկարություն | 33 մետր |
Լայնություն | 17 մետր |
Surb Astvatsatsin Church, Sardarapat Վիքիպահեստում |
Սուրբ Աստվածածին եկեղեցի[2], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
Սարդարապատի Սուրբ Աստվածածին եկեղեցիու կառուցումը սկսվել է 1865 թվականին գյուղի բնակիչների նախաձեռնությամբ, որը ավարտվել է 1882 թվականին։
Եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է, կառուցված է տուֆ տեսակի քարից նրա չափսերն են (33 x 17) մետր։ Եկեղեցու ներսում կա թաքստոցներ, որոնք գտնվում են խորանի վերևի մասում։
Այդ թաքստոցում է մնացել Հովհաննես Բաղրամյանը երբ վիրավորվել է հերոսամարտում։
Ըստ ավանդությունների այդ թաքստոցում Հովհաննես Բաղրամյանը երբ վիրավորվել է նրան բուժել են գյուղի տատիկները։
Կան տեղեկություններ որի համաձայն եկեղեցու կառուցման համար բերված գերանները եղել են Արևմտյան Հայաստանից` Սարիղամիշից։
Գյուղացիների հիշատակումների համաձայն Խրիմյան Հայրիկը այս եկեղեցում պատարագ է մատուցել։
Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին գործել է մինչև 1937 թվականը, որից հետո փակվել է և վերածվել է պահեստի։
Եկեղեցին վերանորոգվել է Նահապետ Գևորգյանի նյութական աջակցությամբ, իսկ 2010 թվականին նոյեմբերի 1-ին եկեղեցին վերաօծվել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհել է ԳևորգյաններինՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշան։
Եկեղեցին այժմ գործում է, իսկ հոգևոր հովիվն է Տ. Սարգիս քհն. Խլղաթյանը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Արմավիրի մարզի եկեղեցիների և վանքերի ցանկ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Սարդարապատի Սուրբ Աստվածածին եկեղեցի». web.archive.org. 2021 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 20-ին.