Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ղզլքիլիսա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՂզլքիլիսա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
10 մետր
Երկարություն6,84 մետր
Լայնություն10 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Կարմրավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], հայ Առաքելական եկեղեցի Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում, Ծալկայից 25 կմ դեպի հյուսիս-արևմուտքում, գտնվող հայաբնակ Ղզլքիլիսա գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Ղզլքիլիսա գյուղի անվանումը թուրքերեն է, որը թարգմանաբար նշանակում է Կարմրավանք։ Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին կան արխիվային տեղեկություններ սկսած 19-րդ դարից։

Ըստ 1840-1880-ական թվականների տեղեկությունների, եկեղեցին ի սկզբանե եղել է փայտաշեն կառույց, ունեցել է 296 ծխական․ քահանա և դպիրներ։ Եկեղեցին ունեցել է նաև կալվածքներ։

Այժմ եկեղեցին քարաշեն բազիլիկ կառույց է, որի չափսերն են (6,84 x 10) մետր։ Շենքի ներսը կամարաձև է, ունի մեկ մուտք հարավային կողմից, որի վերնամասում ագուցված է խաչ՝ այն թվագրված է 1874 թվականով։

Եկեղեցու ներսում ՝ արևելյան կողմում գտնվում է մկրտության ավազաննը, որի վերևում կա հայերեն արձանագրություն․

ՅԻՇԱՏԱԿ Է ԱՎԱԶԱՆՍ - 'Ի ԴՈՒՌՆ ՂԶԼԱԿԱՆԼԻՍՈՒ - ԱՍՏՈՒԱԾԱԾՆԱՅ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԳԷՈՐԳԱՅ ՏԷՐ ԱԲՐԱՄԵԱՆ ՏԷՐ ՊՕՂՕՍԵԱՆՑԻ ԵՒ ԾՆՈՂԱՑՆ ԻՒՐՈՑ Ի-Ն ՆՈՅԵՄԲՐԻ 1876 ԱՄԻ

Մուտքի վերևի մասում կառուցված է երկհարկանի զանգակատուն։

Եկեղեցու քահանան է եղել՝ Հովհաննես քահանա Տեր-Խաչատրյանը։

Եկեղեցին վերակառուցվել է Արամյան ընտանիքի բարերարությամբ, որից հետո 2001 թվականի դեկտեմբերի 1-ին, Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին եկեղեցին վերաօծվել է, Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Գևորգ արքեպսկոպոս Սերայդարյանի ձեռամբ, Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի և հոգևոր դասի մասնակցությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia. «ՂԶԼՔԻԼԻՍԱ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)