Սուսի տաճար (Էրեբունի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուսի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան

Սուսի տաճար (Ահուրամազդայի տաճար), ուղղանկյուն հատակագծով փոքր տաճար Վանի թագավորությունում, Հնագույն Հայաստանի Էրեբունի քաղաք-ամրոցում, նվիրված տեղական Իվարշա (Իուբշա) աստծուն։ Այն հետագայում վերածվել է Կրակի տաճարի[1]։ Տաճարի սրբատաշ մուտքի ձախ և աջ շարվածքներում պահպանվել են երկու միանման արձանագրություններ հետևյալ բովանդակությամբ.

«Իվարշա աստծուն այս տաճարը Արգիշտին, Մենուայի որդին կառուցեց։

Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ոչինչ այնտեղ չկար կառուցված։ Արգիշտին թագավոր է հզոր, թագավոր` մեծ, թագավորը Բիայնիլի երկրների, տերը` Տուշպա քաղաքի»[2]։

6-4-րդ դարերում Աքեմենյանների նվաճումների ժամանակ նախկին Սուսի տաճարը վերակառուցվում և նվիրվում է պարսկական Ահուրա Մազդա աստծուն։ Նորակառույց շինությանը ավելանում են օժանդակ այլ կառույցներ և ստեղծում մի մեծ պաշտամունքային համալիր[3]։ Տաճարի առաջ, բակի միջին մասում, զոհատունն էր[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էրեբունու պեղումները 10։ Տաճարները».
  2. «Էրեբունու պեղումները 11։ Պալատը և հարակից տարածքը».
  3. «Հայոց պաշտամունքային վայրեր։ Մելիք-Բախշյան Ստ.: Երևան, ԵՊՀ հրատ., 2009, էջ 10» (PDF).
  4. «Էրեբունի ամրոց - Արին բերդ - ամրոց Երևան քաղաքում».