Սուսեդգրադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Սուսեդգրադ (խորվ.՝ Susedgrad), միջնադարյան բերդ, որի ավերակները պահպանվել են Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի մերձակայքում։ Համարվում է Խորվաթիայի Հանրապետության պատմա-մշակութային ժառանգության օբյեկտ և ենթակա է պետական պահպանության[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերդը կառուցվել է ռազմավարական տեսակետից կարևոր վայրում՝ Մեդվեդնիցա սարի հարավարևմտյան լանջին, Մեդվեդգրադ և Սամբոր քաղաքների մոտ։ Հնագիտական պեղումների արդյունքում բերդի տարածքում հայտնաբերվել է զինվորի դամբան՝ երկաթե թրով և այն գոտուց կախելու համար նախատեսված բրոնզե կանթով։

Պատմական փաստաթղթերում Սուսեդգրադն առաջին անգամ հիշատակվել է 1316 թվականին, հունգարա-խորվաթական թագավորության միապետ Կարլ Ռոբերտի ընծայագրում, որով բերդը նվիրվել է ֆեոդալներից մեկին։ Հետագայում բերդի տերերն են դարձել ազնվականական տարբեր տոհմերի ներկայացուցիչներ, որոնցից առավել հայտնին Ֆրանյո Տահին էր։

1530 թվականին թուրքերի ներխուժման վտանգի պատճառով բերդը վերակառուցվել է, ավելի ամրացվել[3]։ 1573 թվականին հայտնվել է գյուղացիական ապստամբության կենտրոնում։ XVII դարում հրդեհի ճարակ դառնալու պատճառով լքվել է, ժամանակի ընթացքում վերածվել ավերակների։ Ռազմավարական նշանակությունը կորցնելու պատճառով հետագայում չի վերականգնվել։

XX դարի 30-ական թվականներին մշակվել է բերդը վերակառուցելու և այն իր շրջակայքով զբոսաշրջային գոտու վերածելու նախագիծ, բայց այդ նախագիծը չի իրականացվել[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ministarstvo kulture Republike Hrvatske - KULTURNA BAŠTINA - Registar kulturnih dobara». www.min-kulture.hr. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. Zagreb, Stari grad Susedgrad u Podsusedu, Oznaka dobra: RZG-0086-1969., pristupljeno 11. rujna 2014.
  3. http://www.medvednica.info/2010/10/susedgrad.html
  4. «Susedgrad» (խորվաթերեն). www.medvednica.info. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսեդգրադ» հոդվածին։