Սնուկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սնուկեր
Snooker table selby.JPG
Մարմին Բիլիարդի և Սնուկերի համաշխարհային ասոցիացիա
Առաջին 1874-1875
Գրանցված է 1890
Թիմ չկա
Սեռ Արական, Իգական; առանձին առաջնություններ
Կարգավիճակ Անհատական, գնդակով խաղ
Օլիմպիական խաղեր չի եղել
Գնդերի դիրքը սնուկերում խաղից առաջ

Սնուկեր (անգլ.՝ snooker), բիլիարդ խաղի տեսակ։ Դասվում է գնդապարկով բիլիարդի տեսակների շարքում։ Առավելապես տարածված է Մեծ Բրիտանիայում։

20-րդ դարի վերջից սկսած սնուկեր խաղը ձեռք է բերել հանրաճանաչություն և ներկայումս արդեն լայնորեն տարածված է աշխարհով, մասնավորապես Եվրոպաական երկրներում, Չինաստանում և Ավստրալիայում։ Գլխավոր մրցաշարը Սնուկերի աշխարհի առաջնությունն է, որն անցկացվում է ամեն տարի։ Առաջին առաջնությունն անցկացվել է 1926 թվականի վերջին - 1927 թ. սկզբին Բիմինգհեմում։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը առաջնությանը մասնակցում էին բրիտանացիներ և ավստրալիացիներ։

Պատմություն[խմբագրել]

Երեք գնդակով փուլի պատկերազարդումը 19-րդ դարում Թյուբինգեն, Գերմանիա

Սնուկերը իր ժամանակակից տեսքով ծագել է 19-րդ դարի երկրորդ կեսին։[1] Բիլիարդը եղել է բրիտանական բանակի սպաների հայտնի գործունեություն շրջանում, որոնք տեղակայված էին Հնդկաստանում, և մշակվել են ավելի ավանդական Բիլիարդի խաղերի տարբերակները։ Առաջին տարբերակը, մշակվել է Ջաբալփուլում սպաների կողմից 1874-1875 թվականներին անկարգություն ժամանակ,[1] սկզբում ավելացվել է գունավոր 4 գնդակները, բայց 1890 թվականին գնդակների թիվը դարձավ 6։[2]

Խաղի կանոներ[խմբագրել]

Սնուկերը երկու կարմիր գնդակով
Գնդակները խառնելու ստանդարտ օրինակ

Խաղի սկզբում խաղի սեղանում պետք է լինի 15 կարմիր գնդակ, բուրգի դասավորվածությությամբ, և 6 գունավոր գնդակ, որոնցից յուրաքանչյուրը պետք է գտնվի գծանշման վրա։ Սպիտակ գնդակը (թելադրիչը) օգտագործվում է բոլոր գունավոր գնդակները հարվածելու համար։ Խաղացողները պետք է գցեն կարմիր և գունավոր գնդակները գնդապարկի մեջ։ Եթե հարվածից հետո չնկավ ոչ-մի կարմիր գնդակ, ապա խաղահերթը տրվում է հակառակորդին, հակառակորդը կարմիր գնդակը գցելուց հետո պետք է հարվածի գունավոր գնդակներին։ Խաղացողը եթե կարմիր գնդակին հարվածում է, սակայն ընկնում է գունավոր գնդակ ապա խաղացողից հանվում է միավոր՝ գցածի չափով։ Հաղթում է այն խաղացողը ով, ավելի շատ կվաստակի միավորներ։ Եթե խաղացոները (բոլոր գնդակները գցելուց հետո) ունենում են հավասար միավորներ, ապա լինում է սևով վերախաղարկում։ Եթե հակառակորդը խախտում է թույլ տալիս և սերիան սկսող խաղացողի համար դիրքը լավ չէ ապա խաղը կարող է տալ խախտում թույլ տված հակառակորդին։

Գնդակի «գները»՝

  • կարմիր գնդակ — 1 միավոր,
  • դեղին գնդակ — 2 միավոր,
  • կանաչ գնդակ — 3 միավոր,
  • շագանակագույն գնդակ — 4 միավոր,
  • կապույտ գնդակ — 5 միավոր,
  • վարդագույն գնդակ — 6 միավոր,
  • սև գնդակ — 7 միավոր։

Ամենաշատ միավորների քանակը մեկ սերիայում — 147 (առանց «ազատ գնդակի») և 155 («ազատ գնդակով»)։

Խաղի տեսակները[խմբագրել]

Սնուկեր պլյուս[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Սնուկեր պլյուս

Բիլիարդի այս տեսակը մտածել և մշակել է սնուկերիստ Ջո Դևիսը 1950-ականներին։ Դևիսը ավելացրել էր ևս երկու՝ նարնջագույն և մանուշակագույն գնդակները, համապատասխանաբար 8 և 10 արժեքներով։ Այդ իսկ պատճառով խաղի ստեղծողը խաղն ավելի դիտարժան և սիրված դարձնելու համար ամենաբարձր բրեյքը փոխեց՝ դարձնելով ոչ թե 147, այլ 210 միավոր։ Նոր խաղի ներկայացումը եղավ 1959 թվականի հոկտեմբերի 26-ին, որի ժամանակ եղավ սնուկերի այդ տեսակի մրցաշարը։ Հետագայում՝ 1974 թվականին, Billiards & Snooker Control Council-ը հրապարակեց խաղի պաշտոնական կանոնները, սակայն Սնուկեր պլյուսը չունեցավ մեծ դիտողականություն։

Sinuca brasileira[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Sinuca brasileira

Բրազիլական սնուկերի տեսակ է, ավանդական սնուկերում դրված 15 կարմիր գնդների փոխարեն դրված է միայն 1 գունդ, ինչպես ավանդական սնուկերում՝ այստեղ էլ դրված է 6 գունավոր գունդ:

Սկզբնախաղում խաղացողը պետք է հարվածի միայն կարմիր գնդին, ինչպես ավանդական սնուկերում, բայց ի տարբերություն ավանդական սնուկերի, սկզբնախաղից հետո կարող է հարվածել բոլոր գնդերին: Այստեղ ֆոլի դեպքում նշանակվում է գունդը ձեռքում (ball-in-hand):

Ամերիկյան սնուկեր[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ամերիկյան սնուկեր

Խաղը ստեղծվել է 1925 թվականին և առավելապես տարծված է Հյուսիսային Ամերիկայում: Խաղը կայանում է փուլի սեղանի վրա: Այս սնուկերի տեսակում բացակայում է «միսս», «թաչինգ բոլ», «էնգլեդ բոլ», և «ֆրի բոլ» կանոնները:

Այլ խաղեր[խմբագրել]

Բառարան[խմբագրել]

  • Թելադիչ, սպիտակ գնդակը, որով պետք է հարվածել գունավոր գնդակներին։
  • Բրեյկ, անդադար գնդակների սերիական գցում։
  • Կիքս — կիով թելադրիչին անհաջող հարված։
  • Ֆրեյմի վերախաղարկում՝
    • Րե-ռաք — ֆրեյմի վերախաղարկում սնուկեր իրավիճակից,
    • Սևով վերախաղարկում (անգլ.՝ re-spot black) — խաղացողները բոլոր գնդակները գցելուց հետո ունենում են հավասար միավորներ, նշանակվում է լրացուցիչ սև գնդակ, առաջին խաղացողը չգցելու դեպքում և երկրորդ խաղացողի գցելու դեպքում հաղթում է երկրորդ խաղացողը, եթե երկու խաղացողները գցում են կամ վրիպում, ապա սևով վերախաղարկումը շարունակվում է այնքան մինչև խաղացողներից մեկը վրիպի։
  • Ֆոլ (կամ տուգանք) — խաղահերթի ժամանակ կանոնների խախտում։ Երբ խաղահերթի ժամանակ խաղացողը խախտում է կանոնները հակառակորդին գումարվում է 4-ից 7 միավոր։
  • Ֆրեյմ — սնուկերում մեկ պարտիա։
  • Ֆրեյմ-բոլ — գնդակը, որը գցելով խաղացողը վաստակում է ավելի շատ միավոր, քան պոտենցիալ սեղանի վրա կա։ Եվ միայն այդ գնդակից հետո խաղացողը վիպելով հակառակորդը կարող է սնուկերից հետո բացասական բալանսը շտկել։
    • Մատչ-բոլ — ֆրեյմ-բոլ, որով խաղացողը հաղթում է ամբողջ խաղը։
  • Ազատ գնդակ կամ Ֆրի բոլ (անգլ.՝ Free ball) — բրեյկ կատարողի հաշվին գումարվում է հակառակորդի կանոնները խախտելու միավորները (4-ին մինչև 7):
  • Թաչինգ բոլ (անգլ.՝ Touching ball) — իրավիճակ, որի ժամանակ թելադրիչը մեկ այլ գնդակի հետ է: Այդ ժամանակ այդ իրավիճակում հայտնված խաղացողը պետք է առանց դիպելու թելադիրիչի հետ հայտնված գնդակին հարվածի մեկ այլ կամ ոչ մի գնդակի (ինչպես բոլոր ֆոլերում այստեղ էլ կանոնները խախտող խաղացողի հակառակորդին գումարվում է 4-ից 7 միավոր):
  • Միսս (անգլ.՝ miss) — հարված, որում թելադիչով չի հարվածվում ընտված գնդակին:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Maume, C."Sporting Vernacular 11. Snooker", The Independent, 26 April 1999, (Retrieved 25 February 2007)
  2. Shamos, Mike (1993), The Complete Book of Billiards. ISBN 0-517-20869-5

Արտաքին հղումներ[խմբագրել]