Սկյուբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավաքված վիճակով սկյուբ

Սկյուբ (անգլ.՝ Skewb)՝ մեխանիկական գլուխկոտրուկ Ռուբիկի խորանարդի ոճով։ Բաղկացած է մասերից, որոնք պտտվում են և փոխում իրենց դիրքը։ Անվանումը գալիս է անգլերեն skew (թեքվել, պտտվել) և cube (խորանարդ) բառերից։ Սկյուբը հայտնաբերել է անգլիացի լրագրող Թոնի Դարեման, և ի սկզբանե այն ուներ խորանարդ-բուրգ (անգլ.՝ Cube Pyraminx) անվանումը։ Դուգլաս Հոֆստադերը հորինեց «Skewb» բառը, որն առաջին անգամ օգտագործվեց Scientific American ամսագրի հոդվածներից մեկում 1982 թվականի հուլիսին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Ռուբիկի խորանարդի, որի պտույտը տեղի է ունենում 6 առանցքներով` սկյուբի պտույտը տեղի է ունենում խորանարդի զուգահեռ չորս առանցքներով։ Սկյուբի շարժական տարրերը հանդիսանում են 8 եռագույն ծայրամասային մասեր և քառակուսու տեսք ունեցող 6 միագույն կենտրոններ։ Կյուբի մեջ կենտրոնների դիրքերը կայուն չեն։ Չնայած իր խորանարդաձև լինելուն` սկյուբը ավելի շատ ընդհանուր բաներ ունի բուրգի հետ, քան Ռուբիկ-կուբիկի։ Պտտումը կատարվում է 120 աստիճանով և ամեն պտույտի ժամանակ շարժվում են 4 ծայրամասային և 3 կենտրոնական մասեր։

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկյուբը դարձել է World Cube Association-ում գրանցված տասնութերորդ դիսցիպլինը 2014 թվականի հունվարի մեկին և հենց այդ ժամանակվանից սկսվել է հավաքելու ժամանակների արձանագրումը։ 2015 թվականի հուլիսի 9-ի դրությամբ` մեկ փորձից արված ռեկորդը 1,81 վայրկյանն է, որը սահմանել է լեհ Ջոնաթան Կլոսկոյին Santa Claus Cube Race 2014-ի ժամանակ[1]։ 5 փորձից արված համաշխարհային ռեկորդը պատկանում է ավստրալիացի Ջեյդեն ՄաքՆոյլին, ով սկյուբը հավաքել է 3,10 վայրկյանում Niddrie 2014 մրցույթի ժամանակ[2]։

Սկյուբի հավաքումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկյուբը չհավաքված վիճակում

Մասերի ոչ սովորական պտույտների շնորհիվ սկյուբը բարդ գլուխկոտրուկի տպավորություն է թողնում, սակայն իրականում այն այդպիսին չէ։ Կան սկյուբի 3 149 280 տարբեր դիրքեր, ինչը գլուխկոտրուկների համար ոչ մեծ թիվ է համարվում, համակարգիչը կարող է գտնել լուծման ալգորիթմի օպտիմալ տարբերակ։ Ցանկացած դիրքից գլուխկոտրուկը կարելի է լուծել ամենաշատը 11 քայլով` ընդ որում 3 149 280 դիրքերից 90-ի դեպքում հնարավոր չէ լուծել 11 քայլից պակաս քայլերով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World Cube Association - Official Results». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  2. «World Cube Association - Official Results». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  3. Jaap Scherphuis. «Skewb». Jaap's Puzzle Page.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]