Խորանարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորանարդ
Փռվածքը

Խորանարդ, կանոնավոր վեցանիստ է, բոլոր նիստերը քառակուսիներ են։ Ունի 12 կող, 8 գագաթ, ամեն գագաթում միանում են փոխուղղահայաց 3 կողեր։
Խորանարդը զուգահեռանիստի մասնավոր ձև է։

Բնութագրական տվյալները[խմբագրել]

a երկարության կող ունեցող խորանարդի բնութագրական տվյալներն են՝

ծավալը՝ a3
մակերևույթի մակերեսը՝ 6a2
անկյունագիծը՝ a\sqrt 3

Հատույթները[խմբագրել]

  • Բոլոր կողերի միջնակետերով անցնող հարթությունով հատելիս ստացվում է կանոնավոր վեցանկյունի։

Թվի խորանարդը[խմբագրել]

Որևէ թվի խորանարդ է համարվում նրա երրորդ աստիճանը, այսինքն՝ այն արտադրյալը, որն ստացվում է նրան հավասար երեք թվերը բազմապատկելով։
a թվի խորանարդը նշանակում են a3 ձևով։

Թվի խորանարդ արմատը[խմբագրել]

Որևէ թվի խորանարդ արմատ է համարվում նրա երրորդ աստիճանի արմատը, այսինքն՝ դա այն թիվն է, որի խորանարդը հավասար է մեր ունեցած թվին։
a թվի խորանարդ արմատը նշանակում են \sqrt[3]{a} ձևով։

Տես նաև[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png