Խորանարդի կրկնապատկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորանարդի կրկնապատկում, հին աշխարհի դասական խնդիրներից, պահանջում է կառուցել տված խորանարդից ծավալով կրկնակի մեծ խորանարդ։

Խորանարդի կրկնապատկման խնդիրը հաճախ կոչվում է նաև դելոսյան խնդիր, քանի որ, ըստ ավանդության, Դելոս կղզում համաճարակից փրկելու համար գուշակը՝ աստծո պատգամախոսը, պահանջել է առանց ձևը փոխելու երկու անգամ մեծացնել խորանարդաձև զոհարանը։ Եթե տված խորանարդի կողը հավասար է մեկի, ապա որոնելի խորանարդի կողի երկարությունը պետք է որոշել x3—2=0 հավասարումից, այսինքն՝ խնդիրը հանգում է թվապես \sqrt[3]{2} արտահայտությանը հավասար հատվածի կառուցման, որը, ինչպես ապացուցվեց XIX դարում, հնարավոր չէ իրագործել միայն կարկինի և քանոնի օգնությամբ։ Խնդիրը հնարավոր է լուծել, եթե օգտագործվեն կոնական հատույթներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png