Սիրո այգի (նկար, Ռուբենս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրո այգի
տեսակգեղանկար
նկարիչՊիտեր Պաուլ Ռուբենս[1]
տարի1632, 1630[2] և մոտ 1633[1]
բարձրություն199 սանտիմետր[2]
լայնություն286 սանտիմետր[2]
ուղղությունբարոկկո[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՊրադո թանգարան, Ֆլանդրիա[1] և Մադրիդի թագավորական պալատ[3]
հավաքածուՊրադո թանգարան[4]
սեփականատերՖերդինանդ VII[3]
https://www.wga.hu/html/r/rubens/61other/082garde.html կայք
Ծանոթագրություններ
 El jardín del Amor (P001690) Վիքիպահեստում

«Սիրո այգի» (հոլ.՝ De tuin van de liefde), նիդերլանդացի (ֆլամանդացի) գեղանկարիչ, բարոկկոյի արվեստի հիմնադիրներից մեկը, դիվանագետ, կոլեկցիոներ Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարներից[5]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1632 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 198 × 283 սմ[6]։

Այսօր «Սիրո այգի» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում[7] (Մադրիդ, Իսպանիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սիրո այգի» ստեղծագործությունը Ռուբենսն իր համար է նկարել։ Այն համարվում է սիրո յուրահատուկ խոստովանություն երկրորդ կնոջը՝ Հելենա Ֆաուրմենտին։ Նկարում անձնական շատ դրվագներ կան։ Հիսուներեք տարեկան հասակում դառնալով կնակորույս՝ Ռուբենսը 1630 թվականին ամուսնանում է տասնվեցամյա աղջկա հետ։ Չնայած տարիքային մեծ տարբերությանը, ամուսինները ապրել են սիրո և ներդաշնակության մեջ, ինչպես որ Ռուբենսի առաջին ամուսնության ժամանակ։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված մարդիկ իրական են։ Ուղիղ քիթ, թեթև այտուցված աչքեր, բաց գույնի մազեր, պարարտ մարմին․ սրանք Հելենա Ֆաուրմենտի բնութագրիչներն են։ Երկու տղամարդիկ նման են Ռուբենսին՝ տարբեր տարիքներում։

Նկարը պետք է դիտել ձախից աջ։ Ձախ կողմում սիրահար տղամարդը գրկել է երիտասարդ կնոջ, որը դեռևս երկմտության մեջ է, հպումները՝ զգուշավոր։ Նկարի կենտրոնում նստած են երեք կանայք, որոնք խորհրդանշում են սիրո տարբեր դրսևորումներ՝ էքստազ՝ ուղիղ նայող կինը, խոհեմություն՝ դիտողին նայող կինը և մայրություն՝ փոքրիկ Ամուրը ծնկներին։ Պատահական չէ, որ նկարի ձախ կողմում պատկերված կապույտ շորերով երիտասարդ կինը հայտնվում է նկարի կենտրոնում։ Նրա հայացքն արտացոլում է հետաքրքրասիրություն և սիրո ցանկություն։ Պատմության ավարտը աջ կողմում պատկերված տղամարդն ու կինն են, որոնք իջնում են աստիճաններից։ Տղամարդը բռնել է իր վրա վստահ կնոջ ձեռքը․ նրանց տեսքն ասում է մի բան՝ նրանք ամուսնացել են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-garden-of-love/8c9e39be-c70c-403a-a386-e7609e7af236
  3. 3,0 3,1 Inv. Fernando VII, Palacio Nuevo, 1814-1818 — 1814.
  4. https://rkd.nl/explore/images/270906
  5. «All About Garden of Love by Peter Paul Rubens – Creative Flair» (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ մարտի 18. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. «Garden of Love by RUBENS, Peter Paul». www.wga.hu. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. «Սիրո այգի նկարը թանգարանի կայքում».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rose-Marie und Rainer Hagen Bildbetrachtungen — Meisterwerke im Detail. — Köln: Benedikt Taschen Verlag, 1994.
  • Hans Gerhard Evers: Peter Paul Rubens. F. Bruckmann, München 1942, (Flämische Ausgabe bei De Sikkel, Antwerpen 1946), S. 339 ff.
  • Hans Gerhard Evers: Rubens und sein Werk. Neue Forschungen. De Lage Landen, Brüssel 1943.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրո այգի (նկար, Ռուբենս)» հոդվածին։