Սիրանուշ Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիրանուշ Մինասյան
Ծնվել էմարտի 25, 1939(1939-03-25) (85 տարեկան)
ԾննդավայրՍալոնիկ, Հունաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1961)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1987)
Մասնագիտությունֆիզիոլոգ
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Սիրանուշ Մինասի Մինասյան (մարտի 25, 1939(1939-03-25), Սալոնիկ, Հունաստան), հայ ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1988):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրանուշ Մինասյանը ծնվել է 1939 թվականի մարտի 25-ին Սալոնիկ (Հունաստան) քաղաքում։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1965 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում, 1991 թվականից՝ մարդու և կենդանիների ֆիզոլոգիայի ամբիոնի վարիչ։ 2008-2018 թվականներին եղել է Հայկական բժշկական ինստիտուտի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, ապա նորմալ և ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, 2009-2018 թվականներին միաժամանկ՝ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիայի առաջատար գիտաշխատող և ղեկավար,

Առաջարկել է թրթռման հանդեպ գլխուղեղի տարբեր գոյացությունների ռեակցիայի հայեցակարգային մոդել՝ նեյրոնային սխեմայի ձևով, որը հաջողությամբ օգտագործվում է թրթռումային հիվանդության ախտաբանության կենտրոնական մեխանիզմների բացահայտման համար։ Գիտամանկավարժական գործունեության ընթացքում տպագրվել է շուրջ 500 հոդված և թեզիս, մենագրություն, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մեթոդական ցուցմունքներ։

Մինասյանի առաջարկած մեթոդական ցուցումները 1987 թվականից ներդրվել են ՀՀ և ԱՊՀ երկրների մասնագիտական կլինիկաներում[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ ֆիզիոլոգների ընկերության նախագահության անդամ[1]։
  • Նյու Յորքի ԳԱ (1995 թվականից) անդամ[1]։
  • Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա մասնագիտական խորհուրդի անդամ։
  • ԱՄՆ-ի ֆիզիոլոգների ընկերության անդամ[1]։
  • Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ (1996)[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական համալսարանի պատվոգիր և շքանշան[2]
  • ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ կրթության նախարարության պատվոգիր[2]
  • ԽՍՀՄ «Գիտելիք» ընկերության պատվոգիր և շքանշան[2]
  • Աշխատանքի վետերան շքանշան[2]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ախտաբանական ֆիզիոլոգիա։ Դասախոսությունների համառոտ դասընթաց։ Երևան։ ԵՊՀ հրատ., 2014[3]:
  • Ախտաբանական ֆիզիոլոգիա։ Դասախոսությունների համառոտ դասընթաց, Մինասյան Սիրանուշ Մինասի, Սարգսյան Ս. Հ, Աբրահամյան Հ. Տ, Խաչատրյան Ս. Հ, Նահապետյան Խ. Հ., Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2014։ Երևան, «Զանգակ-97», 2009։
  • Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա։ Դասագիրք բուհերի ուսանողների համար, Մինասյան Սիրանուշ Մինասի, Ադամյան Ծովինար Իշխանի, Սարգսյան Ն. Վ., Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2006[4]։
  • Վերլուծիչների ֆիզիոլոգիա։ (Ուսումնական ձեռնարկ), Մինասյան Սիրանուշ Մինասի, Ադամյան Ծովինար Իշխանի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2004[5]։
  • Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա։ Լաբորատոր աշխատանքների ուսումնամեթոդական ձեռնարկ, Մինասյան Սիրանուշ Մինասի, Հակոբյան Ն, Գրիգորյան, Ս, Ադամյան Ծովինար Իշխանի, Սարգսյան Ն., Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2003[6]։
  • Զգայական համակարգերի ֆիզիոլոգիայի հիմունքները։ Ուսումնական ձեռնարկ, Մինասյան Սիրանուշ Մինասի, Կրթության և գիտության նախարարություն, ՀՀ Երևանի պետական համալսարան, Երևան, Ա. հ., 1999[7]:
  • Նյութափոխանակության ֆիզիոլոգիայի գործնական պարապմունքների ձեռնարկ, Пособие для практических занятий по физиологии обмена веществ, Մինասյան Սիրանուշ Մինասի, Երևանի պետական համալսարան, Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1989[8]։
  • Ս. Ա. Հակոբյան, Ս. Մ. Մինասյան, Ձեռնարկ մարդու անատոմիայի և ֆիզիոլոգիայի գործնական պարապմունքների, Երևան, 1971, 120 էջ։

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ս. Մ. Մինասյան, Ս. Գ. Սահակյան, Գ. Ս. Դարբինյան, Влияние вибрации на содержание сахара крови нормальных кроликов при стимуляции и блокаде α-адренорецепторов (Վիբրացիայի ազդեցությունը նորմալ ճագարների արյան շաքարի քանակության վրա α-ադրենոռեցեպտօրների խթանման և բլոկադայի պայմաններում ), ԵՊՀ Գիտական տեղեկագիր։ Ձեռնարկ մարդու անատոմիայի և ֆիզիոլոգիայի գործնական պարապմունքների, Երևան, 1971, 120 էջ։
  • Ս. Մ. Մինասյան, Ս. Գ. Սահակյան, Գ. Ս. Դարբինյան. Влияние вибрации на содержание сахара крови нормальных кроликов при стимуляции и блокаде α-адренорецепторов (Վիբրացիայի ազդեցությունը նորմալ ճագարների արյան շաքարի քանակության վրա α-ադրենոռեցեպտօրների խթանման և բլոկադայի պայմաններում ), ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 1981, #3, էջ 108-117 (ռուսերեն),
  • Ծ. Ի. Ադամյան, Ս. Մ. Մինասյան, Է. Ս. Գևորգյան, Հ. Մ. Կարապետյան, Ա. Կ. Մանուկյան։ Մեղրախոտի (Stevia rebaudiana Bertoni) ազդեցությունը լեյկոպոեզի մորֆոֆունկցիոնալ ցուցանիշների վրա, Հայաստանի բժշկագիտություն։ 2018, LVIII, № 2, էջ 55-60.
  • Активность нейронов ядра солитарного тракта при высокочастотной стимуляции гипоталамических ядер в условиях унилатеральной лабиринтэктомии, сочетанной с вибрационным воздействием, Հայաստանի բժշկագիտություն։ 2018, LVIII № 1, էջ 16-31.
  • Э. С. Геворкян, С. М. Минасян, Ц. И. Адамян, Н. Н. Ксаджикян, Стресс - протекторная роль лаванды в процессе адаптации студентов к учебной нагрузке. XXIII съезда Физиологического общества им. И. П. Павлова. 2017, стр. 950-952,
  • Ծ. Ի. Ադամյան, Ս. Մ. Մինասյան, Է. Ս. Գևորգյան, Հ. Մ. Կարապետյան, Յու. Լ. Ջհանգիրյան, Է. Ս. Ղուկասյան, Մեղրախոտի (Stevia rebaudiana Bertoni) լեյկոպոեզ խթանող ազդեցությունը սակավաշարժության դինամիկայում, Հայաստանի բժշկագիտություն։ 2017, LVII,4, էջ 13-22։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 114-115։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Սիրանուշ Մինասյան
  3. Մինասյան, Սիրանուշ Մինասի; Սարգսյան, Ս Հ; Աբրահամյան, Հ Տ; Խաչատրյան, Ս Հ; Նահապետյան, Խ Հ (2014). Ախտաբանական ֆիզիոլոգիա։ Դասախոսությունների համառոտ դասընթաց. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ. ISBN 9785808419223.
  4. Մինասյան, Սիրանուշ Մինասի; Ադամյան, Ծովինար Իշխանի; Սարգսյան, Ն Վ (2006). Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա։ Դասագիրք բուհերի ուսանողների համար. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ. ISBN 9785808407350.
  5. Մինասյան, Սիրանուշ Մինասի (2004). Ադամյան, Ծովինար Իշխանի (ed.). Վերլուծիչների ֆիզիոլոգիա։ Ուսումնական ձեռնարկ. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ. ISBN 9785808405516.
  6. Մինասյան, Սիրանուշ Մինասի; Հակոբյան, Ն; Գրիգորյան, Ս; Ադամյան, Ծովինար Իշխանի; Սարգսյան, Ն, eds. (2003). Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա։ Լաբորատոր աշխատանքների ուսումնամեթոդական ձեռնարկ. Երևան: Երևանի համալս. հրատ.
  7. Մինասյան, Սիրանուշ Մինասի (1999). Զգայական համակարգերի ֆիզիոլոգիայի հիմունքները։ Ուսումնական ձեռնարկ. Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, Երևանի պետական համալսարան. Երևան: Ա. հ.
  8. Մինասյան, Սիրանուշ Մինասի (1989). Նյութափոխանակության ֆիզիոլոգիայի գործնական պարապմունքների ձեռնարկ =: Пособие для практических занятий по физиологии обмена веществ. Երևանի պետական համալսարան. Երևան: ԵՊՀ հրատ.