Սինթվեյվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինթվեյվ
Synthwave
Ոճային հիմքերԷլեկտրոնիկ, 1980-ականների սաունդթրեքներ[1], Էլեկտրո, Եվրոդիսկո, ֆրենչ հաուս[2], վիդեոխաղերի երաժշտություն
Ծագման ժամանակ2000-ականների կեսերից մինչև ուշ 2000-ականներ[2]
Ծագման երկիր Միացյալ Թագավորություն
Տես նաև
ԵվրոբիթՍովիետվեյվՍինթ-փոփՎեյպորվեյվ
Timecrawler 82 - Mt Fuji

Սինթվեյվ (անգլ.՝ Synthwave, այլ անվանումներ՝ աութռան, ռետրովեյվ, ֆյուչըրսինթ[2] [outrun, retrowave, futuresynth]), էլեկտրոնային երաժշտության միկրոժանր, որը գլխավորապես հիմնված է 1980-ականների էքշըն, գիտաֆանտաստիկ և սարսափ ֆիլմերի սաունդթրեքների[3] վրա։ Ժանրի ծաղկումը պայմանավորված է 1980-ական թվականների երաժշտության, ռետրոֆուտուրիզմի և էսթետիկայի հանրաճանաչությամբ։ Սինթվեյվ ժանրի աշխատանքներում սովորաբար փորձ է արվում 1980-ականների ժամանակաշրջանի հանդեպ հնարավորինս նոստալգիկ մթնոլորտ ստեղծել։

Ժանրի ծագման և զարգացման շրջանը տեղի է ունեցել 2000-ականների կեսերից մինչև ավարտը։ Ալիքի սկզբնավորումը վերագրվում է ֆրենչ հաուս ժանրում ստեղծագործող երաժիշտներին։ Առավել երիտսարադ սերնդի ստեղծագործողների համար ներշնչանք է ծառայել 2002 թվականին թողարկված «Grand Theft Auto: Vice City» համակարգչային խաղը, որում առկա այլընտրանքային իրականությունը վերցված էր 1980-ականների Մայամիից։ Սինթվեյվի կազմավորման և զարգացման ներշնչանքներից են համարվում նաև կոմպոզիտորներ Ջոն Քարփենթերը, Ժան Միշել Ժարը, Վանգելիսը (հատկապես Ռիդլի Սքոթի «Սայրի վազորդ» ֆիլմի սաունդթրեքի համար), ինչպես նաև գերմանական «Tangerine Dream» խումբը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hunt, Jon (2014 թ․ ապրիլի 9). «We Will Rock You: Welcome To The Future. This is Synthwave». l'etoile. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  2. 2,0 2,1 2,2 Neuman, Julia (2015 թ․ հուլիսի 30). «The Nostalgic Allure of 'Synthwave'». New York Observer. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  3. Neuman, Julia (2015 թ․ հունիսի 23). «A Retrowave Primer: 9 Artists Bringing Back the '80s». MTV Iggy. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.