Էլեկտրոնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեկտրոնիկ
Տեսակfictional android?, գեղարվեստական ​​երեխա, գրական հերոս և կինոհերոս
ՀեղինակԵվգենի Վելտեստով
Ներկայացված էԷլեկտրոնիկի արկածները
Սեռարական
Դերը կատարել ենՎլադիմիր Տորսուև

Էլեկտրոնիկ (ռուս.՝ Электроник), Եվգենի Վելտիստովի «Էլեկտրոնիկը՝ տղան ճամպրուկից», «Ռեսին՝ անորսալի ընկերը», «Անհնարինի հաղթողը», «Էլեկտրոնիկի նոր արկածները» ֆանտաստիկ վիպակների, «Էլեկտրոնիկի արկածները» հեռուստաֆիլմի հերոս։

Ռուսական զանգվածային մշակույթում ամենահայտնի ռոբոտներից մեկն է[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրոնիկը հայտնվում է պրոֆեսոր Գրոմովի լաբորատորիայում որպես նոր սերնդի ռոբոտ-անդրոիդ, որն ունի 12-ամյա դեռահասի տեսքը։ Նա փախչում է պրոֆեսորի անփութության պատճառով, երբ հյուրանոց ժամանելուց հետո վերջինս Էլեկտրոնիկին 127-ի փոխարեն միացնում է 220 Վ լարումով ցանցին։ (Ֆիլմում նա հայտնվում է որպես ռոբոտ պրոֆեսոր Գրոմովի լաբորատորիայում շախմատային խաղի համար, որտեղից փախչում է մարդ դառնալու նպատակով)։

Էլեկտրոնիկի պատմությունը մարդ դարձած ռոբոտի պատմություն է (այս առումով «Էլեկտրոնիկի արկածները» հետևում է «Պինոկկիո» ստեղծագործության սյուժեին[2]): Հիվանդագին կերպով գիտակցելով մարդ դառնալու անհնարինությունը՝ ԷԼեկտրոնիկը, այնուամենայնիվ, իր նախատիպ Սերգեյ Սիրոեժկինի համադասարանցիների հետ շփման ազդեցության տակ ձեռք է բերում մարդկային հատկանիշներ։ Պրոֆեսոր Գրոմովը՝ նրան ստեղծողը, հետագայում ասում է նրանց. «Դուք նորից եք ստեղծել Էլեկին և արել եք դա ինձնից ավելի լավ»[3]։

Աելիտա Ռոմանենկոն կերպարի ժողովրդականությունը բացատրել է նրանով, որ նա իր մեջ սուպերունակությունները համատեղում է «հոգատարության կարիքի» հետ. «խնամել գերհզոր էակի՝ մեծ գայթակղություն է ցանկացած երեխայի համար»[4]՝ այսպիսով նրան նմանեցնելով այնպիսի հերոսների, ինչպիսին է այլմոլորակայինը Սթիվեն Սփիլբերգի համանուն ֆիլմից[5]:

Ստեղծման ժամանակ արտաքին տեսքը վերցվել է ամսագրի շապիկին նկարված տղայից, որը, սյուժեի համաձայն, եղել է Սիրոյեժկինը։

Կերպարի ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պրիխոդկոն գրած նախաբանում ներկայացվում է կերպարի ստեղծման պատմությունը։ Այնտեղ ասվում է, որ «ճամպրուկից տղայի» հայտնվելու գաղափարը Վելտիստովի մոտ ծագել է այն ժամանակ մոտ, երբ նա ծով ուղևորվելիս ծանր ճամպրուկ էր տանում։ «Գուցե ճամպրուկում ինչ-որ մեկը կա։ Գուցե այնտեղ ... էլեկտրոնային տղա՞ է։ Ահա ճամպրուկը կդնեմ դարակի վրա, ետ կտանեմ կափարիչը։ Տղան կբացի իր աչքերը, կկանգնի ու կասի. «Բարև։ Իմ անունն Էլեկտրոնիկ է»... Մտել է կուպե, բացել կողպեքները և ապշել։ Պարզվում է՝ շտապողականությունից շփոթել է ճամպրուկները. վերցրել է մեկ ուրիշը՝ լի գրքերով»։

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի սյուժեն զգալիորեն տարերվում է գրքի սյուժեից. ռեժիսորական մեկնաբանության մեջ պահպանված են հիմնականում միայն ընդհանուր ֆաբուլան և սյուժետային մի քանի գծեր.պրոֆեսոր ռոբոտատեխնիկից«էլեկտրոնային տղան» փախչում է, հանդիպում իր կենդանի «երկվորյակին», դառնում նրա ընկերը և օգնականը, գնում դպրոց տղայի փոխարեն, ապա քրեական նպատակներով փորձում է ռոբոտին գողանալ արտասահմանյան մաֆիոզ խմբավորում։

Էլեկտրոնիկի դերը ֆիլմում կատարել է Վոլոդյա Տորսուևը։ Այդ դերում նա ցուցադրում է թախծոտ լրջություն ի հակադրություն եղբոր՝ Յուրայի, որը Սերգեյ Սիրոեժկինի դերում ցուցադրում է չափազանց եռանդունություն և խորամանկություն (հանդես գալով որպես տրիքստեր)[6][5]։ Էլեկտրոնիկին հնչյունավորել է Նադեժդա Պոդյապոլսկայան, իսկ նրա փոխարեն երգել է Ելենա Շուենկովան։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին «Мир Фантастики» (Ֆանտաստիկայի աշխարհ) ամսագիրն Էլեկտրոնիկին ընդգրկել է «Ամենա-ամենա ռոբոտներ» ցանկի առաջին հորիզոնականում։ Հեղինակը գրել է. «Ձեռքով պատրաստված խորհրդային կիբօրգը, որը տառապում է էթիկական բարդ հարցերից, այն քիչ թվով «փիլիսոփայական քարերից» է մեր մանկության ֆանտաստիկական ալքիմիայում, որոնց շնորհիվ շրջապատող աշխարհը մի որոշ ժամանակ իսկապես դառնում է ոսկե»[7]։

Հայտնի մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԷԼեկտրոնիկի ու Սիրոեժկինի կերպարների հիման վրա ստեղծվել է «Անվերջ ամառ» վիզուալ նովելի երկրորդական կերպարներից մեկը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Михаил Попов Доска почёта: Роботы. 10 самых-самых // Мир фантастики. — 2006. — № 39.
  2. Константин Рылёв (2 марта 2009 года). «Когда на небе перегорают пробки». Частный Корреспондент. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  3. Дмитрий Горин Ближе к телу: о некоторых особенностях репрезентации постсоветской реальности // Неприкосновенный запас. — 2012. — № 1(81).
  4. Аэлита Романовна Романенко Мир сказочный и мир реальный. — Искусство, 1987. — С. 41. — 126 с.
  5. 5,0 5,1 Кукулин, 2008
  6. Марк Липовецкий Трикстер и «закрытое» общество // Новое литературное обозрение. — 2009. — № 100.
  7. Михаил Попов. Друзья человека. Самые-самые… роботы! // Мир фантастики. — 2006. — № 39. — С. 124-130.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]