Սիմոն Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Սիմոն Սիմոնյան (այլ կիրառումներ)
Picto infobox auteur.png
Սիմոն Սիմոնյան
Սիմոն Օվերի Սիմոնյան
Ծնվել է մարտի 241914
Այնթապ
Մահացել է մարտի 24, 1986 (72 տարեկանում)
Բեյրութ, Լիբանան
Ազգություն հայ
Ալմա մատեր Հալեպի կրթասիրաց վարժարանը, Անթիլիասի դպրեվանք

Սիմոն Օվերի Սիմոնյան (Simon Simonian, 1914, մարտի 24, Այնթապ - 1986, մարտի 24, Բեյրութ), հայ մտավորական, գրող, հրապարակախոս, ուսուցիչ, բանասեր։ «Սփյուռք» թերթի և «Սևան» տպագրատան (Բեյրութ) հիմնադիրն է։

Կենսագրություն[խմբագրել]

1930 թվականին ավարտել է Հալեպի կրթասիրաց վարժարանը, 1935 թվականին` Անթիլիասի դպրեվանքը։ 1935-1946 թթ. ուսուցչություն է արել Հալեպի Հայկազյան և Կյուլպենկյան վարժարաններում, 1946-1955 թթ.` Անթիլիասի դպրեվանքում, 1946-1960 թթ., միաժամանակ` Բեյրութի Դարուհի Հակոբյան և Հովակիմ-Մանուկյան վարժարաններում, 1947-1955 թթ.` «Հասկ» թերթի խմբագրապետ, 1958-1975 թթ.` «Սփյուռք» շաբաթաթերթի խմբագիր։ Մի շարք ժողովածուների («Լեռ և ճակատագիր», «Լեռնականներու վերջալույսը») և վեպերի («Անժամանդրոս») հեղինակ է։

Սիմոնյանի երկերին բնորոշ է սեղմ և պատկերավոր ոճը։ Հեղինակ է «Խմբապետ Ասլանին աղջիկը» (1967), «Անժամանդրոս» (1978) վեպերի[1]։

1955 թվականին Բեյրութում հիմնադրել է «Սևան» տպարանը և նույնանուն հրատարակչությունը, որտեղ տպագրվել են դասագրքեր, գրական-գեղարվեստական, գիտաբանասիրական, թարգմանչական և բազմաբնույթ այլ գրքեր։

Սիմոնյանը կազմել է նաև հայոց պատմության և մայրենի լեզվի դասագրքեր («Արագած», համահեղինակ` Օ. Ս. Սարգիսյան), գրել բանասիրական ուսումնասիրություններ («Արեւելահայ գրողներ», 1965, «Արեւելահայ գրականութիւն» 1965, «Հայ հին մատենագրութիւնը որպէս ենթահող արդի հայ գրականութեանց», 1975, «Նորայայտ տաղասաց մը Ստեփանոս Դաշտեցի», 1981)։

Գրքեր[խմբագրել]

Երկեր[խմբագրել]

  • Անժամանդրոս, Ե., 1998։

Գրականություն[խմբագրել]

  • Գրիգորյան Ս., Բազմատաղանդ երախտավորը, Ե., 1999։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։