Սիլվիա (բալետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվիա
Աֆիշա/պաստառ/բեմ
Տեսակբալետ
ԽորեոգրաֆLouis Mérante? և Ֆրեդերիկ Աշտոն
ԿոմպոզիտորԼեո Դելիբ
Առաջին ներկայացումհունիսի 14, 1876
 Sylvia (ballet) Վիքիպահեստում
Ռիտա Սանգալին Սիլվիայի դերում 1876 թվականին
Օլգա Պրեոբրաժենսկայան Սիլվիայի դերում 1901 թվականին: Մարիինյան թատրոնի բալետը

«Սիլվիա» (լրիվ անվանումը՝ «Սիլվիա կամ Դիանայի հավերժահարսը», ֆր.՝ Sylvia) Ֆրանսիացի կոմպոզիտոր Լեո Դելիբի բալետը։ Բալետի պրեմիերան տեղի է ունեցել 1876 թվականի հունիսի 14-ին Փարիզի օպերայում։

Լիբրետոն հիմնված է Տորկվատո Տասսոյի «Ամինտա» դրամատիկ հովվերգության վրա, որը գրվել է 1573 թվականին։ Ժյուլ Բարբյեն և Ժակ դե Ռայնախը[1] ադապտացրել են այս ստեղծագործությունը Փարիզյան օպերայի համար[2][3]։ Դաշնամուրի համար կոմպոզիցիան կազմվել է 1876 թվականին, իսկ նվագախմբային սյուիտը ստեղծվել է 1880 թվականին[4]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտ I Ակտ II Ակտ III

1 Prélude
2 Les Faunes et dryades
3 Le Berger
4 Grand pas des chasseresses
5 Intermezzo
6 Valse lente
7 Scène
8 Cortège rustique
9 Scène
10 Entrée du sorcier

11 Entr’acte
12 La Grotte d’Orion
13 Pas des Éthiopiens
14 Chant bacchique
15 Scène et danse de la Bacchante
16 Scène finale

17 Grand cortège de Bacchus
18 Scène
19 Danse barcarolle
 Divertissement:
 20 Variation dansée
 21 Pas d’andante
 22 Pas des esclaves
 23 Variation dansée
 24 Galop général
25 Le Temple de Diane
26 L’Apparition d’Endymion

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերեր
  • Սիլվիա՝ Դիանայի հավերժահարս
  • Ամինտա՝ պատանի հովիվ
  • Դիանա՝ որսորդության աստվածուհի
  • Էրոս՝ սիրո աստված
  • Օրիոն՝ սև որսորդ

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականին Վիեննայում Պ. Ի. Չայկովսկին ներկա է եղել «Սիլվիա» բալետի բեմադրությանը և հիացել։ Նա Ս. Ի. Տանեևին գրել է.[5]

Ես լսել եմ Լեո Դելիբի «Սիլվիա» բալետը, հատկապես լսել եմ, քանի որ այն առաջին բալետն է, որի մեջ երաժշտությունը ոչ միայն գլխավորն է, այլև միակ հետաքրքրությունը։ Ինչպիսի՜ գրավչություն, ինչպիսի՜ նրբագեղություն, ինչպիսի՜ մեղեդային հարստության, ռիթմիկ և ներդաշնակ...

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ulrich, Allan (2004). «San Francisco Ballet presents: Mark Morris' Sylvia» Արխիվացված Փետրվար 9, 2013 archive.today, May 3, 2004. Retrieved July 24, 2005.
  2. Mackrell, Judith (2004). «Sylvia». Retrieved June 12, 2005.
  3. Hayward, Malcolm (1997). «Torquato Tasso, Aminta» Արխիվացված Մայիս 23, 2005 Wayback Machine. Retrieved June 12, 2005.
  4. «Delibes, (Clément Philibert) Léo». The New Grove Dictionary of Music and Musicians (2 ed.). 2001.
  5. Պյոտր Չայկովսկի, Իոսիֆ Կունին Օպերայի և բալետի մասին

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվիա (բալետ)» հոդվածին։