Սիդորինի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիդորինի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն190 մետր
Անվանվել էՎասիլի Սիդորին
Փոստային ինդեքս346350

Սիդորինի փողոց (ռուս.՝ Улица Сидорина), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Յուրկին Կուտ միկրոշրջանում։ Անվանվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Վասիլի Նիկոլաևիչ Սիդորինի (1921-1992) պատվին։ Գտնվում է 47-րդ գվարդիական դիվիզիայի փողոցի և Նովոշախտինսկայա փողոցի միջև, նրանց զուգահեռ։ Երկարությունը 190 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Սիդորինի փողոցը գտնվում է Յուրկին Կուտ միկրոշրջանում։ Այն գտնվում է 47-րդ գվարդիական դիվիզիայի փողոցի և Նովոշախտինսկայա փողոցի միջև, նրանց զուգահեռ է։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 190 մետր է։ Փողոցում կա համարակալված 6 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 4, աջ կողմում (զույգ համարներ)՝ 2 շենք։

Սիդորինի փողոցի փոստային դասիչն է՝ 346350։

Փողոցն անվանվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս Վասիլի Նիկոլաևիչ Սիդորինի (1921-1992) պատվին։ Լեյտենանտ Սիդորինը եղել է 807-րդ գրոհային ավիացիոն գնդի օղակի հրամանատարը։ Մասնակցել է Դոնբասի, Ղրիմի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի ազատագրմանը։ Ամբողջ պատերազմի ընթացքում իրականացրել է 184 թռիչք՝ ոչնչացնելով թշնամու զգալի քանակությամբ մարտական տեխնիկա և կենդանի ուժ։ 1970-ական թվականների կեսերին բնակություն է հաստատել Կրասնի Սուլին քաղաքում, աշխատել է էլեկտրամեխանիկ, եղել է քաղաքի քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ։ Թաղված է Կրասնի Սուլինի Հոկտեմբերի 50-ամյակ ավանի գերեզմանատանը[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Сидорин, Василий Николаевич. Сайт «Герои страны»».
  2. «Герои Советского Союза, проживавшие на Дону после Великой Отечественной войны» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]