Սիբել Սիբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիբել Սիբեր
 
Կուսակցություն՝ Republican Turkish Party?
Կրթություն՝ Ստամբուլի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բժիշկ
Ծննդյան օր դեկտեմբերի 13, 1960(1960-12-13) (63 տարեկան)
Ծննդավայր Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս
Քաղաքացիություն  Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն

Սիբել Սիբեր (ծննդյան ազգանունը՝ Ադադեմիր, թուրքերեն՝ Sibel Siber, դեկտեմբերի 13, 1960(1960-12-13), Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս), միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության քաղաքական գործիչ։ Զբաղեցրել է ՀԿԹՀ վարչապետի պաշտոնը 2013 թվականի հունիսից՝ դառնալով առաջին կինը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 2011 թվականի նոյեմբերից հետո[1]։ 2013-2018 թվականներին եղել է ՀԿԹՀ ընդհանուր ժողովի նախագահ[2]։ Սիբերը Ֆաթիմա Էկենօղլուից հետո երկրորդ կինն է եղել այդ պաշտոնում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 13-ին Նիկոսիայում[3]։ Նրա հայրը՝ Ալթայ Ադադեմիրը, եղել է Մելուսեյա գյուղից տարրական դասարանների ուսուցիչ, մայրը՝ Այսելը, տնային տնտեսուհի էր Կլավդիից։ Քանի որ հորը ժամանակ առ ժամանակ տարբեր դպրոցներում են նշանակել, ընտանիքը մշտապես տեղափոխվել է[4]։

16 տարեկանում Սիբելն ընդունվել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետ, այդ ժամանակ ընթացել է ուսանողների մասնակցությամբ քաղաքական բուռն միջադեպեր[4]։ 1983 թվականին ավարտել է համալսարանը՝ ստանալով բժշկի որակավորում[5][6]։ 1987 թվականին նա ավարտել է բժշկական մասնագիտացումը՝ դառնալով ներքին հիվանդությունների մասնագետ, փորձաշրջանն անցկացրել է Շիշլի Էթֆալի հոսպիտալում։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Կիպրոս և աշխատել մասնավոր կլինիկայում։ 1989 թվականին դիաբետ և էնդոկրինոլոգիա է սովորել Վիրջինիայի համալսարանում[5]։

1983 թվականին թերթում հրատարակել է այդ ժամանակ ամենաբարձր հետաքրքրությունն առաջացրած հոդված, որում քննադատել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առողջապահական համակարգը[4]։

2015 թվականին թեկնածություն է ներկայացրել ՀԿԹՀ նախագահի պաշտոնի համար, սակայն պարտվել է՝ ըստ հավաքած ձայների քանակի զբաղեցնելով 3-րդ տեղը Դերվիշ Էրօղլուից և Մուստաֆա Ակինջիից հետո։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին ամուսնացել է ուրոլոգ (միզատար խողովակների հիվանդությունների մասնագետ) Ռիֆաթ Սիբերի հետ։ Ունեն մեկ դուստր՝ Սյումերը (ծնվել է 1985 թվականին)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Turkish Cyprus to see first female prime minister - World News». Hürriyet Daily News. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  3. «KKTC'ye 2 aylığına kadın başbakan». Hürriyet. 2013 թ․ հունիսի 12. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «KKTC Cumhurbaşkanı Adayı Dr. Sibel Siber: Kendi Kalemimden Ben» (Turkish). Caucasus Businessmen Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 «Sibel Siber kimdir?» (Turkish). Yeni Düzen. 2013 թ․ հունիսի 13. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «İstanbul University, Cerrahpaşa Medical Faculty Graduates from Turkish Program» (PDF). Cerrahpaşa Medical Faculty. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.