Սթիվ Ֆորբս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվ Ֆորբս
անգլ.՝ Steve Forbes
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1947(1947-07-18)[1][2][3] (76 տարեկան)
ԾննդավայրՄորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունFar Hills Country Day School?, Բրուքս դպրոց և Փրինսթոնի համալսարան[5]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, հրատարակիչ, լրագրող, գլխավոր խմբագիր, գործարար և մոնտաժող
ԱշխատավայրBusiness Today? և Ֆորբս
ԱմուսինSabina Beekman?[5]
Ծնողներհայր՝ Մալքոլմ Ֆորբս, մայր՝ Roberta Remsen Laidlaw?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր խմբագիր
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներMoira Forbes?
 Steve Forbes Վիքիպահեստում

Մալքոլմ Սթիվենսոն «Սթիվ» Ֆորբս կրտսեր (անգլ.՝ Malcolm Stevenson Forbes,հուլիսի 18, 1947(1947-07-18)[1][2][3], Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]), ամերիկյան հրատարակիչ, բիզնեսմեն և քաղաքական գործիչ։ Սթիվը «Ֆորբս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև Forbes Inc հրատարակչության նախագահը և գլխավոր տնօրենը։ Երկու անգամ առաջադրվել է որպես նախագահական թեկնածու՝ ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից[6]։ Սթիվ Ֆորբսը հրատարակիչ Մալկոլմ Ֆորբսի որդին է (նրա հայրը ևս երկար տարիներ աշխատել է Ֆորբսում)։ Սթիվը նաև ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագրի հիմնադիր Բերտի Չարլզ Ֆորբսի թոռն է։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորբսը ծնվել է «Նյու Ջերսի» նահանգի Մորրիստաուն քաղաքում։ Մայրը Ռոբերտա Ռեմսենն էր (անգլ.՝ Roberta Remsen), սկզբնական ազգանունը Լայդլոու(անգլ.՝ Laidlaw), հայրը՝ Մալքոլմ Ֆորբսը (անգլ.՝ Malcolm Forbes)[7][8]։ 1966 թվականին նա գերազանցությամբ ավարտել է Բրուկս դպրոցը(անգլ.՝ Brooks School) (Հյուսիսային Էնդովեր, Մասսաչուսեթս), իսկ 1970 թվականին՝ Փրինսթոնի համալսարանը[9]։

Փրինսթոնում սովորելիս Ֆորբսն իր երկու համակուրսեցիների հետ միասին հիմնել է իր առաջին ամսագիրը՝ Business Today-ը։ Այսօր այն աշխարհի ամենախոշոր ամսագիրն է, որը վարում են ուսանողները։ Ֆորբսը եղել է երկու ուսանողական համայնքների՝ Ալֆա Կապպա Փսիի (անգլ.՝ Alpha Kappa Psi) և Տաո Կապպա Էպսիլոնի (անգլ.՝ Tau Kappa Epsilon) անդամ։

Քաղաքական կարիերա և տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականին Ռոնալդ Ռեյգանը նշանակել է Սթիվ Ֆորբսին ԱՄՆ Միջազգային հեռարձակման բյուրոյի խորհրդի նախագահ։ Ֆորբսը մասնակցել է Քրիստինա Թոդ Ուիթմանի ծրագրի զարգացմանը[10], ըստ որի 30%-ով նվազում էր եկամտահարկը Նյու Ջերսի նահանգում։ Այս ծրագիրը օգնել է նրան հաղթել նահանգապետի ընտրություններում Ջեֆերս Ֆորիոյին(անգլ.՝ James Florio)[11][12]։ Ուիթմանի ընտրությունից հետո հարկը նվազեցնելու առաջարկը ընդունվել է։

Նախագահական քարոզարշավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվ Ֆորբսը 1996 և 2000 թվականներին մասնակցել է Հանրապետական կուսակցության նախագահական ընտրություններին։ Իր նախագահական քարոզարշավների ֆինանսավորման համար նա վաճառել է «Forbes Inc» ակցիաների փաթեթը ընտանիքի անդամներին։

1996 թվականին նախագահական ընտրություններում Ֆորբսին չհաջողվեց հաղթել, չնայած Արիզոնա,Դելավեր և այլ նահանգներում ստացել է մեծ թվով ձայներ։ Ձախողման հիմնական պատճառը քարոզչության ոճն էր։ Նրա նախագահական քարոզարշավը նկարագրված էր որպես «բացառիկ, թանկ, և մարտահրավեր էր այն մարդկանց համար, ովքեր կապված էին դրա հետ»։

Ֆորբսի անհաջողությունները ավարտվեցին նաև 2000 թվականին՝ երբ նա դուրս մնաց մրցույթից, որից հետո նա շարունակեց ղեկավարել ընկերությունն ու ամսագիրը։

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Ֆորբսի նախագահական քարոզարշավը հիմնված է բնակարանային եկամտահարկի ստեղծման ցանկության վրա։ Նա այնուհետև աջակցում է 1,2 %-ով հիպոտեկային փոխարժեքի վերադարձի գաղափարին։ Սակայն 2000 թվականին այս երկու գաղափարներից Սթիվը հրաժարվում է։

Ֆորբսը նաև ազատ առևտրի կողմնակիցն է։ Նա կիսում է Հանրապետական կուսակցության այնպիսի ավանդական համոզմունքներ, որոնք րճատում են կառավարության ապարատը, կոշտ քրեական օրենքները և մահապատիժը։ Նա դեմ է հրազեն ձեռք բերելու սահմանափակմանը կամ արգելմանը, թմրանյութերի օրինականացմանը և նույնասեռ ամուսնություններին[13]։ Վերջինը, չնայած նրան, որ իր կյանքի վերջին տարիներին հայրը չէր թաքցնում իր գենդերային միտումները[14]։

2000 թվականի քարոզարշավի ընթացքում նա հայտարարել է, որ նա աբորտի համոզիչ հակառակորդն է, ինչպես նաև կողմնակից է նրան, որ հանրակրթական դպրոցներում սովորողները միասին աղոթեն։

Քաղաքական այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Սթիվ Ֆորբսը մասնակցել է Ռոն Փոլի կոնգրեսի քարոզարշավին Տեխաս նահանգում[15]։

2006 թվականի դեկտեմբերին Ֆորբսը դարձավ "FreedomWorks" իրավապաշտպանական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ։ Նա հանդիսանում է նաև Վաշինգտոնում գործող "Heritage Foundation" հետազոտական հիմնադրամի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի ազդեցիկ անդամ[16]։

2007 թվականի մարտին Ֆորբսը միացել է Ռուդոլֆ Ջուլիանիի նախագահական արշավին, որպես ավագ քաղաքական խորհրդատու։ Ավելի ուշ 2008 թվականի նախագահական ընտրություններում Ֆորբսը մասնակցել է որպես հարկերի տնտեսական գծով , էներգիայի և Ջոն Մաքքեյնի բյուջեյի խորհրդատու[17]։ 2011 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում Ֆորբսը աջակցեց Տեխասի նահանգապետ Ռիկ Պերինին[18]։

Նվիրատվություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորբսը տասնմեկերորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ քաղաքական հիմնադրամների հովանավորների ցուցակում։ 1999-ից 2011 թվականը նա կատարել էր 15 նվիրատվություն, որը կազմում էր ավելի քան 7 մլն դոլար։ Այս փողի մեծ մասը ծախսվել է 2000 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի համար։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվ Ֆորբսը ամուսնացել է Սաբինա Բիկմանի հետ(անգլ.՝ Sabina Beekman), ունի հինգ աղջիկ՝ Սաբինա, Ռոբերտա, Կետրին, Մոյր և Էլիզաբեթ[19]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Стив Форбс, Элизабет Эймс Спасет ли нас капитализм? Экономика эпохи iPod = How Capitalism Will Save Us: Why Free People and Free Markets Are the Best Answer in Today's Economy. — М.: «Альпина Паблишер», 2011. — 400 с. — ISBN 978-5-9614-1608-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #173436862 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 https://www.nytimes.com/1971/06/20/archives/sabina-beekman-finch-alumna-married-to-malcolm-forbes-r.html
  6. Mitt Romney to report financial assets of at least $190 million Fox News
  7. «Milestones: Nov. 4, 1985». Time. 2005 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  8. Ancestry of Steve Forbes
  9. Bumiller, Elisabeth. «POLITICS: ON THE TRAIL;In Political Quest, Forbes Runs in Shadow of Father», The New York Times, February 11, 1996. Accessed December 11, 2007.
  10. «Crossfire». CNN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 24-ին.
  11. «Welfare states – benefits of tax cuts». {{cite news}}: Text "Find Articles at BNET.com" ignored (օգնություն); Text "National Review" ignored (օգնություն)
  12. «Nowhere Girl». {{cite news}}: Text "Find Articles at BNET.com" ignored (օգնություն); Text "National Review" ignored (օգնություն)
  13. Steve Forbes:On The Issues OnTheIssues.com
  14. Bumiller, Elisabeth. «POLITICS: ON THE TRAIL;In Political Quest, Forbes Runs in Shadow of Father», The New York Times, February 11, 1996. Accessed December 14, 2009.
  15. Caldwell, Christopher (2007 թ․ հուլիսի 22). «The Antiwar, Anti-Abortion, Anti-Drug-Enforcement-Administration, Anti-Medicare Candidacy of Dr. Ron Paul». New York Times. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 3-ին.
  16. «Heritage Foundation Board of Trustees, heritage.org». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  17. Goldsmith, Brian Steve Forbes: McCain Isn’t Bush, CBS News.com. July 11, 2008.
  18. Steve Forbes Endorses Rick Perry and His Plan to Cut, Balance, and Grow - YouTube
  19. Elizabeth Forbes is youngest daughter

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Ֆորբս» հոդվածին։